«Ինձ համար Հովիկ Աղազարյանը կոռուպցիայի սիմվոլ չի»․ Գառնիկ Դանիելյան

«Ինձ համար Հովիկ Աղազարյանը կոռուպցիայի սիմվոլ չի։ Հենց որ էս մարդը մտքեր արտահայտեց, և այլն, 3-4 հոդվածով մեղադրանք առաջադրվեց։ Մանր եղջերավորներից սկսվում ա, սեռական կյանքով անցնում ա, մեկ էլ վերջում պարզվում ա, որ հայրենիքի դավաճան ա»,- անդրադառնալով Հովիկ Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին և նրան առաջադրված մեղադրանքներին, ասաց ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ «Չեմ ուզում մտածեք՝ հա դե ինչ, անձեռնմխելիությունից զրկում են էլի, ախր ճանապարհ եք անցել իրար հետ։ Էս արժեհամակարգով ո՞ւր պետք է հասնենք»,- ասաց Դանիելյանը՝ խոսքն ուղղելով ՔՊ-ական պատգամավորներին: Նրա խոսքով, եթե Աղազարյանը մանդատը դներ, ապա այդ վիճակում չէր հայտնվի և որ ՔՊ-ականներից ոչ ոք երաշխավորված չէ, որ վաղը չի հայտնվելու նույն վիճակում։
Իսկ Աղազարյանին ուղղված խոսքում Դանիելյանն ասաց․ «Ախր սիրտս տրաքում էր, պարո՛ն Աղազարյան, թե ո՞նց էիք էդ ամբողջ ընթացքում ջերմեռանդությամբ պաշտպանում Նիկոլ Փաշինյանին, ոնց կարար նախկին դաշնակցականը նման բաներ ասի»։

«Դուք այս քարտեզում չեք տեսնի Տիգրանաշենը որպես Ադրբեջանի անկլավ»․ Գառնիկ Դավթյան (տեսանյութ)
1412:18
«Արևմուտքն ամեն ինչ անում է՝ ժողովրդավարության ինստիտուտները ոչնչացնելու համար»․ Զախարովա
2512:13
«ՀՀ-ի կողմից մշտապես եղել են արձագանքներ, բայց մի սպասեք կրակոցի դեպքում պատասխան կրակոց»․ Հասմիկ Հակոբյան (տեսանյութ)
2512:00
«Ձեր բերած աղետներից հետո պետք է պոնչո անեինք, ասեինք՝ ապրե՞ս». Ագնեսա Խամոյան (տեսանյութ)
3311:54
«Դուք ադրբեջանական մամուլի ուրախությունն եք». Ագնեսա Խամոյան (տեսանյութ)
4811:42
«Զարմանում եմ Դաշնակցության վրա, որ նյարդայնացել են մլավոցից»․ Նաիրի Հոխիկյան
5111:12
Քոնգրեսում Իրանի դեմ պատերազմը դադարեցնելու պահանջով բանաձև են ընդունել
12611:07
«Փաշինյանի իշխանության օրոք Շուռնուխի կեսն Ադրբեջան է դարձել». Անուշ Միրզոյան (տեսանյութ)
5110:54