«Կառավարող ուժի թեկնածուն անբարո մանիպուլյացիա է արել». Հակոբ Բադալյան
![]() 240 Ուրբաթ, 28 մարտի, 2025 թ., 11:48 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ելեգրամյան գրառումը. «Հայաստանում կան նաև մարդասպաններ, գողեր, խուլիգաններ, թմրամոլներ: Դա նշանակում է, որ հայ ժողովուրդը, Հայաստանի հասարակությունը մարդասպա՞ն է, գո՞ղ է, խուլիգա՞ն է, թմրամո՞լ է: Այդ երևույթների առկայությունը մեր հանրության մեջ նշանակում է, որ հանրությունը թքած ունի առաքինությունների վրա և դրանց մասին խոսելը երեսպաշտությո՞ւն է, որ առաքինությունները Հայաստանի հանրության համար չունե՞ն արժեք ու նշանակություն: Ինչպե՞ս կվերաբերվեք որևէ մեկին, որը կասի այդպես, այդպիսի «բնույթ» ու «մասշտաբ» կտա հանրային այս կամ այն շերտի արատավորությանը, վերագրելով այն ամբողջ հանրությանը և դարձնելով հանրային հատկանիշ ու մտածողության սանդղակ: Ըստ էության հենց նույնն է տեղի ունեցել նախօրեի բանավեճի ընթացքում Արցախում չծառայելու թեմայով: Կառավարող ուժի թեկնածուն փորձել է ընդամենը հանրային որոշակի շերտի վարքագիծ վերագրել մի ամբողջ հասարակական, ժողովրդական օրգանիզմի, ինչը ոչ միայն պրիմիտիվ մանիպուլյացիա է, այլ նաև, ըստ էության, անբարո և անարժանապատիվ մանիպուլյացիա այն հանրության հանդեպ, որի հարյուր հազարավոր որդիներ այս երեք տասնամյակի ընթացքում ծառայություն են անցել Արցախում, և այդ թվում մի հսկա մասը ոչ թե որովհետև չի ունեցել «չանցնելու» տարբերակ, այլ պարզապես չի փնտրել այդ տարբերակները»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
8503:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
175Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
238Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
288Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
223Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
179Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
303Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
347Երեկ, 16:09
