«Շվեյցարիայի խորհրդարանի ընդունած նախագիծը չունի պարտադիր նշանակություն»․ Հակոբ Բադալյան
![]() 205 Շաբաթ, 29 մարտի, 2025 թ., 11:06 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Նախօրեին տեղեկություն էր տարածվել, որ Բեռնում կայացել են հայ-շվեյցարական քաղաքական խորհրդակցություններ ԱԳ նախարարությունների մակարդակով: Քաղաքական խորհրդակցությունների պրակտիկան իհարկե «ավանդական» է, դրանք տեղի են ունենում պարբերաբար՝ տարբեր երկրների հետ: Սակայն տվյալ պարագայում հայ-շվեյցարական քաղաքական խորհրդակցությունները ուշադրության են արժանանում օրեր առաջ Շվեյցարիայի խորհրդարանի վերին պալատում ընդունված մի նախագծի ֆոնին: Մարտի 18-ին հայտնի դարձավ, որ Շվեյցարիայի դաշնային ժողովի վերին պալատը՝ Կանտոնների խորհուրդը, ընդունել է նախագիծ՝ «Լեռնային Ղարաբաղի համար Խաղաղության ֆորում. հայերի վերադարձի հնարավորության ապահովում» վերնագրով։ 46 անդամներից 29-ը կողմ ստացած նախագծով Շվեյցարիայի խորհրդարանի վերին պալատը կոչ է անում Շվեյցարիայի կառավարությանը հիմնել առանձնացված հարթակ՝ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև երկխոսության համար: Հայ-շվեյցարական քաղաքական երկխոսությունը, որի մասին տեղեկությունը եղավ նախօրեին, ուշագրավ է ահա այդ որոշման ֆոնին: Այստեղ անշուշտ հարկ է ճշտել, որ Շվեյցարիայի խորհրդարանի ընդունած նախագիծը չունի պարտադիր նշանակություն, այն խորհրդատվական է, կառավարության համար պարտադիր կտարման ենթակա չէ: Միաժամանակ, իհարկե չարժե նաև ունենալ պատրանք, թե Շվեյցարիայի կառավարության նախաձեռնության դեպքում Ադրբեջանը գնալու է և «գլուխը կախ» մասնակցի այդ ձևաչափին ու քննարկի արցախահայության վերադարձիի հարց: Այդուամենայնիվ, առնվազն խնդրի վերաբերյալ միջազգային իրավա-քաղաքական քեյսի ձեւավորման տեսանկյունից այդօրինակ որոշումները կարևոր են: Դրանց միջոցով հարցը մնում է նվազագույն մի «կոնդիցիայի» վրա, որը իրավիճակի, մթնոլորտի, իրողությունների փոփոխության պարագայում կարող է ապահովել խնդիրը առաջ մղելու մեկնարկային նվազագույն անհրաժեշտ միջավայր ու պայմաններ: Օգտագործե՞լ է Հայաստանի պատվիրակությունն այդ առիթը, թե ոչ, ինձ հայտնի չէ: Այդուամենայնիվ, եթե զուտ քաղաքական հաշվարկի տեսանկյունից հարցը պաշտոոնապես օրակարգում շեշտադրելու արդյունավետության հեռանկարը, հետեւաբար նպատակահարմարությունը կարող է լինել քննարկելի, կապված նաև որոշ այլ նրբությունների հետ, ապա ոչ հրապարակային մակարդակում «կայծը պահելուց», նվազագույն մակարդակում այն պահպանելուց հրաժարվելը կլինի մեծ բացթողում ու սխալ, քաղաքական կորուստ Հայաստանի համար: Միևնույն ժամանակ, օգտագործելով թեմայի առիթը, արձանագրեմ, որ անկախ պաշտոնական դիրքորոշումներից, շատ կարեւոր է աշխատանքը, որ կարվի հասարակական մակարդակներում՝ Արցախի հայության վերադարձի իրավունքը օրակարգում, միջազգային տարբեր հարթակներում հնարավորինս ուշադրության առարկա պահելու համար»։ Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
