«Իշխանությունների նպատակն արցախցիներին արտագաղթի մղելն է»․ Տիգրան Աբրահամյան
![]() 278 Շաբաթ, 29 մարտի, 2025 թ., 18:13 Իշխանությունների նպատակը արցախցիներին հնարավորինս շուտ արտագաղթի մղելն է․ դա երևում է նրանց ծրագրերից։ Ազատության հրապարակում ի պաշտպանություն արցախցիների իրավունքների ընթացող հանրահավաքի ժամանակ այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ «Թվում է, թե կա ծրագիր, որը հնարավորություն պետք է տա արցախցիներին՝ լուծելու բնակարանային խնդիրը, բայց երբ մանրամասն ուսումնասիրում ես, պարզ է դառնում, որ դա եղել է «փուչիկ»։ Իրականում սոցիալական խնդիրներից մինչև բնկարանային հարցերը լուծված չեն, ր դրա հետևանքն այն է, որ այսօր արցախցիները հրապարակներում են պահանջում իրենց իրավունքների վերականգնում»,- նշեց պատգամավորը։ Նա նաև ընդգծեց, որ իշխանությունը՝ առաջին դեմքի և ԱԳ նախարարի մակարդակով հնչեցրել է, որ Արցախի հարցն իրենց համար փակված է։ «Հետևաբար այդ ուղղությամբ որևէ աշխատանք չի տարվում, և տրամաբանական չէ ակնկալել, որ նրանք արցախցիների իրավունքների պաշտպանության ուղղությամբ որևէ բան կանեն»,- նշեց Աբրահամյանը։
|
«Լրագրողները պետք է գտնեն ու հանրայնացնեն պետական պաշտոնյաների վարքագծային շեղումները». Արա Պողոսյան
2803:06«Ժողովրդի անունից դեպի Եվրոպա մեզ տանողները խայտառակ պարտություն կրեցին». Վահան Բաբայան
5502:06«Գյումրին փորձադաշտն էր. չաշխատեց». Հովհաննես Ավետիսյան
14701:12«ՀՀ քաղաքացիները Հայաստանին վերաբերող հարցերում չպետք է հանդիսատեսի կարգավիճակ ունենան». Կարեն Հեքիմյան
14600:24«Քաղաքական անդունդին հասնելուն մի քայլ է պակասում՝ կրիմինալի ու դոգիզմի իշխանության գալը». Գոռ Աբրահամյան
186Երեկ, 23:06«Սահմանին հնչող կրակոցների ֆոնին ՀՀ ՊՆ փոխնախարարը շամպայնի գավաթը ձեռքին մասնակցում է միջոցառման». Էդգար Ղազարյան
139Երեկ, 22:12«Մինչ հանրությունը սպասում է հետընտրական զարգացումներին, թշնամին զորքեր է կուտակում առաջնագծի մոտ». Նաիրի Հոխիկյան
325Երեկ, 21:42«Քննադատելի էր, բայց դա մեր ներքին գործն է». Ալխաս Ղազարյան
291Երեկ, 21:24