«Քաղաքակրթության օրրան Հայաստանը 21-րդ դարում դարձել է իսկական գաղութ». Ոսկան Սարգսյան
![]() 247 Կիրակի, 30 մարտի, 2025 թ., 00:49 Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մյանմայում երկրաշարժի զոհերի թիվը անցել է 1600-ը, ավելի քան 3400 մարդ վիրավորվել է, 139-ն անհետ կորած է: Եթե նման աղետ լիներ եվրոպական որևէ երկրում, կամ ԱՄՆ-ում, համաշխարհային լրատվամիջոցները անընդհատ կլուսաբանեին, աղետի վայրից ռեպորտաժներ կտային։ Սակայն նախկին Բիրման աշխարհում կշիռ չունեցող, տնտեսական թույլ զարգացած երկիր է, աշխարհի հզորների համար՝ ոչ կարևոր, ինչպես Հայաստանը։ Քաղաքակրթության օրրան Հայաստանը լուսավոր 21-րդ դարում դարձել է իսկական գաղութ, որտեղ մետաղյա հանքերը, բանկերը, երկաթուղային, ատոմակայանը, ՋԷԿ-ը օտարներին է պատկանում, երկիրը կքած է մեծ վարկերի տակ, իսկ իշխանությունը, որն ի վիճակի չէ կամ ցանկություն չունի պահպանել երկրի տարածքները, նոր վարկեր է վերցնում ոչ թե բանակը զինելու, չնչին կենսաթոշակները բարձրացնելու, այլ իրեն պարգևավճարներ բաժանելու համար։ Մեծն Շառլ Ազնավուրը Հայաստանի իշխանավորներին ասում էր՝ Հայաստանում մաֆիա մի՛ արեք, ուրի՛շ երկրներում մաֆիա արեք։ Ազնավուրը եթե կենդանի լիներ, տեսներ, թե մաֆիոզ խաղերով սեփական ժողովրդի գլխին ինչ օյիններ է բերում ներկա իշխանությունը, ողբալի մի երգ կգրեր»: Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
164Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
226Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
265Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
213Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
294Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
320Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
391Երեկ, 15:22
