«ՀՀ իշխանությունն իրագործում է թշնամու՝ արցախցիների հանդեպ ատելության քարոզը». Զարուհի Մուրադյան
![]() 302 Կիրակի, 30 մարտի, 2025 թ., 00:29 Նկարչուհի Զարուհի Մուրադյանի ֆեյսբուքյան գրառումը. «Դեմոգրաֆիկ ծանրագույն վիճակում հայտնված Հայաստանը պետք է, պարտավոր է ամեն ինչ անել, որ արցախցիները տուն ու աշխատանք ունենան ՀՀ-ում և ոչ մի դեպքում չարտագաղթեն: Արցախցիների հանդեպ ատելության քարոզը թշնամի թուրքալեզու 2 երկրների ծրագիրն է, որը բարեհաճորեն իրագործում է կոլաբորանտ իշխանությունը: 2020-ից հետո, երբ մոտ 25000 տեղահանված արցախցի մնացին ՀՀ-ում, պետք էր արագացված բնակավայրեր կառուցել Հադրութցիների, Շուշեցիների, Քարվաճառցիների համար: Սակայն նույնիսկ նորմալ ծրագիր չստեղծվեց իրենց ինտեգրելու, իսկ 2023-ից հետո Հայաստան եկածներից շատերին ուղղակի հալածում են: Այսօր հրապարակում հնչեց, որ բենզինի պայթյունից զոհվածների ընտանիքները ոչ մի ստատուս չունեն: Ես անձամբ փորձում եմ օգնել 2 ընտանիքի, երկուսում էլ 3 տղամարդ է այրվել ու զոհվել, մնացել են միայն կանայք: Ոնց կարելի է նման ընտանիքներին պետականորեն չապահովել ամեն ինչով: Զինվորականները պիտի ծառայեն, պիտի արժանապատիվ կյանք ունենան: Պատկերացնո՞ւմ էք՝ եթե 3 պատերազմ անցած փորձառու սպան արտագաղթի Ռուսաստան, ինչ է նրան սպասում: Արցախցիները աշխատող և տոկուն մարդիկ են, նրանք պիտի մնան հայրենիքում»: Աղբյուրը` Զարուհի Մուրադյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
164Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
226Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
265Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
213Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
294Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
320Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
391Երեկ, 15:22
