Երեքշաբթի, 01 ապրիլի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

«Գյումրիում ՔՊ շտաբի մոտ արձանագրվել են մարդկանց ուղղորդումներ»․ ՊԶՄԿ

«Գյումրիում ՔՊ շտաբի մոտ արձանագրվել են մարդկանց ուղղորդումներ»․ ՊԶՄԿ
213
Կիրակի, 30 մարտի, 2025 թ., 11:54

Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնը հայտնում է․ «Խախտման արձանագրում․ Գյումրու 31/69 տեղամասային կենտրոնի դիմաց տեղակայված է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շտաբը։ Արձանագրվել են մարդկային կուտակումներ ու մարդկանց ուղղորդումներ։
Քվեարկության օրը տեղամասային կենտրոնին, այդ թվում՝ տեղամասային կենտրոնի մուտքին հարող տարածքում մինչև 50 մետր շառավղով անձի շարունակական ներկայությունը՝ ընտրողի կամքի ազատ արտահայտման նկատմամբ վերահսկողության նպատակով, վարչական իրավախախտում է։
ՊԶՄԿ գործադիր տնօրեն՝ Գոհար Մելոյան։
Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի հետ համատեղ «Հայաքվե» դիտորդական առաքելություն»։