Սլովակիան ԵՄ-ի միջոցներից 101 մլն եվրո կստանա Ուկրաինայում էներգետիկ նախագծերի համար

Սլովակիան ԵՄ-ի միջոցներից 101 մլն եվրո կստանա Ուկրաինայում էներգետիկ նախագծերի իրականացման համար, երկուշաբթի հայտարարել է Սլովակիայի արտգործնախարար Յուրայ Բլանարը։
«Մենք դիմել ենք 101 միլիոն եվրոյի համար, որը պետք է ուղղակիորեն ուղղվի այն նախագծերին, որոնք մենք սահմանել ենք Սլովակիայի և Ուկրաինայի կառավարությունների միջև փոխադարձ համաձայնության շրջանակներում»,- ասել է Բլանարը մամուլի ասուլիսում, որը նվիրված էր Սլովակիայի՝ Ուկրաինայում էներգետիկ նախագծերի իրականացման համար եվրոպական միջոցներ ստանալուն։ Արտաքին գործերի նախարարության ղեկավարի խոսքով, Եվրոմիության կողմից հատկացված միջոցները կուղղվեն էներգետիկայի հետ կապված նախագծերին։ Բլանարը նշել է, որ սա հիանալի հնարավորություն է սլովակ ձեռներեցների համար՝ միանալու Ուկրաինայի վերակառուցման շրջանակներում իրականացվող նախագծերին։

Թուրքիան կոշտ զգուշացում է հղել Ռուսաստանին ու Ուկրաինային
300Երեկ, 22:19
Ռուսաստանը վերսկսում է հացահատիկի արտահանումը Ազովի ծովից
196Երեկ, 20:49
«Եղած հնարավորությունները պետք չէ վտանգել»․ Գագիկ Ծառուկյան
157Երեկ, 11:12
Հունգարիան, Չեխիան և Սլովակիան չեն ցանկանում մասնակցել Ուկրաինային տրամադրվող նոր վարկի ֆինանսավորմանը
55626.10.2026, 23:31
«Հարկատուների գումարների տնօրինման վերաբերյալ հարցեր ունեմ»․ Մհեր Կարագոզյան
59624.10.2026, 01:06
«Եթե ԵԱՏՄ-ն կասեցնի ՀՀ անդամակցությունը, ներկրվող ապրանքները թանկանալու են 20 տոկոսով»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
61723.10.2026, 15:00
Ռուսական դիզելային վառելիքով բեռնված առաջին լցանավն ուղևորվել է դեպի Նյու Յորք
177123.10.2026, 12:48
«Բնական գազի գնի՝ 69%-ով բարձրացումը չի հանգեցնի էլեկտրաէներգիայի սակագնի նույնքան աճի»․ Հրայր Կամենդատյան
69422.10.2026, 02:06