Չորեքշաբթի, 02 ապրիլի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

Անդրանիկ Քոչարյանին հրահանգված է եղել չխոսել. «Հրապարակ»

Անդրանիկ Քոչարյանին հրահանգված է եղել չխոսել. «Հրապարակ»
171
Երեկ, 08:54

«Հրապարակ»-ը գրում է. «Անհետ կորած զինծառայողների հարազատների մասնակցությամբ ԱԺ փակ քննարկումը երեկ տևել է մոտ 6 ժամ, անցել է նյարդային, լարված մթնոլորտում: Վարել է ԱԺ նախագահը, նրա կողքին նստած է եղել Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, որին, ըստ ներկաների, հրահանգված է եղել չխոսել: Նա մի փորձ է արել խոսելու՝ բորբոքելով ծնողների զայրույթը, ԱԺ նախագահն արագ լռեցրել է նրան: Ներկա են եղել պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը, գլխավոր դատախազը, արդարադատության նախարարը եւ այլք: Քննարկումը տեղ-տեղ անկառավարելի է դարձել, ծնողները վրդովվել են պատգամավոր Գեղամ Նազարյանի դիտարկումից, որ էմոցիաներին պետք չէ տրվել՝ ճանաչված մասունքները վերցրեք:
Ծնողները բղավել են, որ չեն ընդունելու, Նազարյանը լքել է դահլիճը, մի քանիսը հետևից դուրս են եկել՝ հաշիվ մաքրելու»:

Մանրամասները՝ թերթի համարում: