«Եթե ՀՀ-ում լիներ պետական շահը սպասարկող իշխանություն, Ալիևը չէր կարողանա նման նվաճումների հասնել». Տաթևիկ Հայրապետյան
![]() 270 Չորեքշաբթի, 02 ապրիլի, 2025 թ., 15:30 Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը տեսանյութ է հրապարակել իր էջում՝ գրելով․ ««ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում և Հայաստանի Սահմանադրության փոփոխություն։ Այս երկու պայմանների կատարումից հետո խաղաղության պայմանագրի ստորագրման համար ոչ մի խոչընդոտ չի լինի»,- ասել Է Ալիևը՝ գերմանացի գործընկեր Շտայնմայերի հետ մամուլի ասուլիսում։ Այդ համատեքստում ցանկացա կիսվել ադրբեջանցի երկու փորձագետների քննարկումից մեկ այլ դրվագով, որտեղ մեկը նշում է, որ միջազգային իրավունքում անընդունելի է, թե ինչպես կարող է որևէ պետություն մեկ այլ պետությունից սահմանադրություն փոխել պահանջի։ Նա իրավացի է, եթե Հայաստանում լիներ պետական շահը սպասարկող իշխանություն, Ալիևը երբեք չէր կարողանա նման նվաճումների հասնել․․․ Ես դեռ երկու տարի առաջ մի գրառում էի արել ու համեմատել «Խաղաղության պայմանագրի» մասին խոսույթը Աղայանի հեքիաթի հետ՝ կանխատեսելով՝ «Ադրբեջանը նոր պահանջներ առաջ կքաշի «երանելի» պայմանագրի ստորագրման համար: Դրանք կլինեն թե՛ տարածքների ու իրավունքների զիջման և թե՛ արժանապատվության ու գաղափարական դաշտում մեզ նսեմացնելուն և քայքայելուն ուղղված քայլեր», իսկ Փաշինյանն էլ դրանք կկատարի։ Ցավոք, դա իրողություն է դարձել…»: Աղբյուրը` Տաթևիկ Հայրապետյան |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
8503:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
175Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
238Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
288Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
223Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
179Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
303Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
347Երեկ, 16:09
