«Վարդան Ղուկասյանի և Մարտուն Գրիգորյանի գերդաստանների միջև արյան կոնֆլիկտ կա․ միավորվելը բարդ է»․ Լևոն Բարսեղյան
![]() 228 Չորեքշաբթի, 02 ապրիլի, 2025 թ., 16:00 Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը, ով Գյումրու ավագանու ընտրություններին գլխավորում էր «Եվրադաշինք»-ի ցուցակը, «Ազատության» հետ զրույցում անդրադարձել է ընտրությունների արդյունքներին, ստեղծված իրավիճակին․ «Մի շարք սցենարներ և ենթասցենարներ կան։ Որպես ենթասցենար կարող է լինել այն, որ Մարտուն Գրիգորյանն առաջարկի, որպեսզի ինքը կառավարի քաղաքը։ Արյան կոնֆլիկտ կա Մարտուն Գրիգորյանի և Վարդան Ղուկասյանի գերդաստանների միջև։ Դա բավականին ծանր բան է, որքան էլ փորձեն Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան մակարդակով այս խնդիրը լուծել։ Երկուսին շատ լավ ճանաչում եմ, երկուսն էլ ուզում են լինել առաջնորդ»,- ասել է Բարսեղյանը՝ նշելով, որ եթե որևէ միավորում չլինի, և Սարիկ Մինասյանը դառնա քաղաքապետ, ապա նա ուղղակի 14 ավագանիներով քաղաքական գերի կընկնի, քանի որ մնացած 19-ը կլինեն իրեն ընդդիմություն։ Իսկ եթե ՔՊ-ն չառաջադրվի, հարաբերական մեծամասնությամբ Վարդան Ղուկասյանը դառնա քաղաքապետ, ապա նույն գերությունն է սպասվում, բայց նա ավելի խոցելի վիճակում կհայտնվի, քանի որ նրա վրա քրեական գործեր կան։ Ըստ Բարսեղյանի, եթե չհաջողվի քաղաքապետ ընտրել, ավագանին կլուծարվի և նոր ընտրություն կլինի։ «Շատ քիչ հավանական եմ համարում, որ Մարտուն Գրիգորյանը միանա Վարդան Ղուկասյանին։ Մի տարբերակ կա, որ նրան վերևներում ասեն՝ մնա ԱԺ պատգամավոր, և ինչ-որ բոնուսներ առաջարկեն զիջման դիմաց»,- հավելել է Բարսեղյանը։ |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
8503:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
175Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
238Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
288Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
223Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
179Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
303Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
347Երեկ, 16:09
