««3+3» ձևաչափն օգտագործելով՝ կարող ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնել»․ Մեհդի Սոբհանի
![]() 237 Հինգշաբթի, 03 ապրիլի, 2025 թ., 13:42 «Իրանը հույս ունի, որ Հայաստանն ու Ադրբեջանը զսպվածության միջոցով կանցնեն այն ճանապարհը, որն ի վերջո հանգեցնելու է երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի կնքմանը»,- լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։ «Իմ կարծիքով մեր տարածաշրջանը չի դիմանա որևէ լարվածության։ Հույս ունենք, որ բոլոր կողմերը կպահպանեն այդ սկզբունքները՝ միտված խաղաղությանը և հանգստությանը»,- նշել է Սոբհանին։ Դեսպանը հայտնել է, որ Իրանը կապի մեջ է և՛ Հայաստանի և՛ Ադրբեջանի հետ․ «Մեր քննարկումների ժամանակ կողմերին կոչ ենք անում շարժվել խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ։ Իրանը պատրաստ է օգնել, որպեսզի խաղաղությունը պահպանվի, որպեսզի հրադադարը չխախտվի, և կողմերը կարողանան հասնել խաղաղության համաձայնագրի կնքմանը։ Եվ կարծում եմ, որ այս առումով 3+3-ը բավականին լավ ֆորմատ է։ Օգտագործելով այդ ֆորմատը՝ մենք կարող ենք շարժվել դեպի խաղաղության հաստատում»,- ընդգծել է Մեհդի Սոբհանին։ Անդրադառնալով շրջանառվող տեղեկություններին, որ Ադրբեջանը Իսրայելից մեծ քանակությամբ սպառազինություն է ներկրում՝ դեսպանն ասել է․ «Մենք Ադրբեջանի հետ լավ հարաբերություններ ունենք, Ադրբեջանը մեր հարևանն է, մենք օգտագործում ենք այն կապերը, որ ունենք Ադրբեջանի հետ, ամեն ինչ անում ենք, որ տարածաշրջանում խաղաղություն հաստատվի։ Ամեն դեպքում մենք ուշադրությամբ հետևում ենք տարածաշրջանային զարգացումներին»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
