«Որպեսզի սպառնալիքը դառնա քրգործ, պետք է լինի իրական, չափելի»․ Սրբուհի Գալյան
![]() 380 Կիրակի, 06 ապրիլի, 2025 թ., 15:42 «Ֆեյսբուքում մարդիկ էմոցիոնալ են արտահայտվում․ ո՞րն է այն գիծը, որ կարող են դատել վիրավորանքի ու սպառնալիքի համար»,- ԼուրջCast-ի եթերում դիմելով ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին՝ հարցրեց հաղորդավար Սերգեյ Սարգսյանը։ «Քրեորեն հետապնդելի արարք է սպանության սպառնալիքը, առողջությանը ծանր վնաս պատճառելու սպառնալիքը․․․ Սպառնալիքը որպեսզի դառնա քրգործ, պետք է լինի իրական, չափելի։ «Կսպանեմ», «գլուխդ կջարդեմ»․․․ մի քիչ մեր մենթալիտետի մեջ կա, տղայական խոսակցությունների ժամանակ ինչ ասես՝ կարող են իրար ասել, ինչը ցանկալի չէ, բայց ամեն դեպքում, ինչ-որ կետում դրանք պետք է լինեն շոշափելի, որպեսզի խոսենք քրգործի մասին»,- ասաց նախարարը։ Ինչ վերաբերում է վիրավորանքին, Գալյանի խոսքով՝ մարդը, ում հասցեին վիրավորական արտահայտություն են անում կամ զրպարտում, կարող է հայց ներկայացնել դատարան ու պահանջել ոչ նյութական վնասի հատուցում, որպեսզի տվյալ անձը ներողություն խնդրի։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
