Երկուշաբթի, 07 ապրիլի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +21 °C

«Ընտրությունների միջոցով էսօրվա իշխանություններին հնարավոր է հաղթել»․ Գառնիկ Դավթյան

«Ընտրությունների միջոցով էսօրվա իշխանություններին հնարավոր է հաղթել»․ Գառնիկ Դավթյան
279
Երեկ, 16:12

Ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Գյումրու ընտրությունները, ըստ էության, հստակ հակառակ ցուցիչն էր այն կարծիքի, որ նիկոլին հնարավոր չէ հաղթել ընտրությունների միջոցով։ Ի դեպ, ես այդ կարծիքի հետ համաձայն չեմ եղել՝ չնայած որոշ բացառությունների:
Գյումրու ընտրություններում ներդրվել էին իշխանական ահռելի ռեսուրսներ՝ Վրաստանից մարդկանց ներհոսքով, ընտրակաշառքների բաժանումով, ընտրողներին ուղղորդելով, վարչական ռեսուրսի ներգրավմամբ, նիկոլի ու այլ ՔՊ-ականների Գյումրի այցով՝ Սարիկին սատարելու նպատակով։ Ես նման ներգրավվածություն մեկ էլ տեսել էի 2021թ. ընտրությունների ժամանակ։
1. Գյումրիում հավաքական ընդդիմությունը հաղթել է 2 հիմնական պատճառով՝
2. Ընդդիմադիր ճակատի մի քանի բևեռով իշխանության մերժելու ճանապարհով (դա հատկապես լավ երևաց Հ1-ի բանավեճի ժամանակ) ԶԼՄ-ների գերակտիվ աշխատանքով՝ քարոզարշավը սկսվելու օրվանից մինչև ընտրությունների օրվա վերջը։
Ինքս եղել եմ ներգրավված 2021թ. ընտրությունների քարոզարշավում ու պետք է ընդունեմ, որ էն ժամանակ հասարակության դժգոհության դոզան էականորեն ցածր էր ու չհիմնավորված՝ քան հիմա։ Հիմա այնքան ճգնաժամային վիճակում է ամեն ոլորտ, որ յուրաքանչյուրը այս կամ այն կերպ իր կաշվի վրա է զգում նիկոլի իշխանության հետևանքները։
Իսկ ինչպե՞ս պետք է հաղթել այս իշխանությանը 2026թ-ին. իրականում լուրջ պլանավորման ու իշխանությանը քաղաքական չեզոքացնելու պլանի կարիք ունի։
Ուստի, ես համոզմունք ունեմ, որ ընտրությունների միջոցով էսօրվա իշխանություններին հնարավոր է հաղթել»։

Աղբյուրը`   Գառնիկ Դավթյան