«Երբեմն պետք է դեղեր օգտագործել»․ Թրամփը՝ մաքսատուրքերի մասին

Նոր մաքսատուրքերն ամերիկյան տնտեսության դեղամիջոցն են, Սպիտակ տան փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Նախագահը հիմարություն է անվանել հարցը, թե որքանո՞վ, իր կարծիքով, անկում կապրեն ֆոնդային բորսաները՝ մաքսատուրքերի մասին լուրերի ֆոնին:
«Ես չեմ ուզում, որ ինչ-որ բան անկում ապրի: Բայց երբեմն պետք է դեղեր օգտագործել իրավիճակը շտկելու համար»,- ասել է ԱՄՆ նախագահը։
Թրամփն առանց անուններ տալու պատմել է, որ շփվել է տեխնոլոգիական խոշոր գործարարների հետ, ովքեր վստահեցրել են, որ աջակցություն կցուցաբերեն։
Նրա խոսքով՝ ողջ աշխարհում տարբեր երկրների ներկայացուցիչներ «գործարքներ կնքելու մեծ ցանկություն ունեն»։
Հարցին, թե հնարավո՞ր է զրոյացվեն ԵՄ-ի հետ մաքսատուրքերը, նախագահը պատասխանել է, որ եվրոպական երկրները «մեր հաշվին շատ են հարստացել», և նրանց հետ գործարք չի լինի, մինչև որ «տարեկան մեծ գումարներ չվճարեն մեզ»։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում և աշխարհի մի շարք խոշոր քաղաքներում բողոքի ցույցեր են. Թրամփը ներմուծման մաքսատուրքեր է սահմանել:

Թուրքիան կոշտ զգուշացում է հղել Ռուսաստանին ու Ուկրաինային
300Երեկ, 22:19
Ռուսաստանը վերսկսում է հացահատիկի արտահանումը Ազովի ծովից
196Երեկ, 20:49
«Եղած հնարավորությունները պետք չէ վտանգել»․ Գագիկ Ծառուկյան
157Երեկ, 11:12
Հունգարիան, Չեխիան և Սլովակիան չեն ցանկանում մասնակցել Ուկրաինային տրամադրվող նոր վարկի ֆինանսավորմանը
55626.10.2026, 23:31
«Հարկատուների գումարների տնօրինման վերաբերյալ հարցեր ունեմ»․ Մհեր Կարագոզյան
59624.10.2026, 01:06
«Եթե ԵԱՏՄ-ն կասեցնի ՀՀ անդամակցությունը, ներկրվող ապրանքները թանկանալու են 20 տոկոսով»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
61723.10.2026, 15:00
Ռուսական դիզելային վառելիքով բեռնված առաջին լցանավն ուղևորվել է դեպի Նյու Յորք
177123.10.2026, 12:48
«Բնական գազի գնի՝ 69%-ով բարձրացումը չի հանգեցնի էլեկտրաէներգիայի սակագնի նույնքան աճի»․ Հրայր Կամենդատյան
69422.10.2026, 02:06