Երեքշաբթի, 08 ապրիլի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«ՀՀ ԱԳՆ-ն խոսում է Ադրբեջանի ներկայացրած պահանջների լեզվով». Աշոտ Ղուլյան

«ՀՀ ԱԳՆ-ն խոսում է Ադրբեջանի ներկայացրած պահանջների լեզվով». Աշոտ Ղուլյան
230
Երեկ, 19:00

«Շատ ցավալի է, որ ՀՀ ԱԳՆ-ն խոսում է Ադրբեջանի ներկայացրած պահանջների լեզվով: Մենք չենք կարող խոսել մեր իրավունքների պաշտպանության անհրաժեշտության մասին և մյուս կողմից լսել, որ ԼՂՀ հայության խնդիրները դուրս են մնացել ՀՀ-Ադրբեջան բանակցությունների օրակարգից»,- Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասել է Արցախի ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը՝ անդրադառնալով ՀՀ ԱԳՆ հայտարարությանը: Ղուլյանը ընդգծել է, որ այն աշխատանքը, որ այսօր կատարվում է՝ խաղաղության պայմանագիրը մոտեցնելու իմաստով, բոլորովին սխալ ճանապարհ է և որևէ արդյունքի դժվար թե հասցնի: «Դրա ամենավառ ապացույցն այն է, որ, նույնիսկ հայտարարելով, որ այդպիսի համաձայնագիր արդեն պատրաստ է, համաձայնեցված է՝ որևէ խոսք չկա դրա ստորագրման մասին, հակառակը՝ Ադրբեջանի կողմից հնչում են նոր պահանջներ»,- նշել է նա:

«ՀՀ ԱԳՆ-ն խոսում է Ադրբեջանի ներկայացրած պահանջների լեզվով». Աշոտ Ղուլյան