Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Վրաստանի գլխավոր դատախազի նկատմամբ

3206
Հինգշաբթի, 10 ապրիլի, 2025 թ., 17:57
Մեծ Բրիտանիան Վրաստանի չորս քաղաքացու է ներառել իր պատժամիջոցների ցուցակում, հայտնում են վրացական լրատվամիջոցները։
Մեծ Բրիտանիայի գանձապետարանի կայքում հրապարակվել է պատժամիջոցների ենթարկվող անձանց թարմացված ցուցակը։
Պատժամիջոցների ցանկում են գլխավոր դատախազ Գեորգի Գաբիտաշվիլին, ՆԳ փոխնախարար Շալվա Բեդոիձեն, Հատուկ հանձնարարությունների դեպարտամենտի փոխտնօրեն Միրզա Կեզևաձեն և Հատուկ քննչական ծառայության ղեկավար Կառլո Կացիտաձեն։
Նրանց ֆինանսական ակտիվները և տնտեսական ռեսուրսները սառեցվելու են։ Բացի այդ, այդ անձանց հետ ֆինանսական գործունեությունն արգելվում է, իսկ պատժամիջոցները խախտելը կամ խուսափելը կդիտվի որպես քրեական հանցագործություն։

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
86016.11.2026, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
80715.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
59114.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
129713.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
63612.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
166510.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
181409.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
76009.11.2026, 15:18