Չորեքշաբթի, 16 ապրիլի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Աննա Հակոբյանը մեղադրեց Հրանտ Մաթևոսյանի ընտանիքին, բայց նրա որդին 2021-ին էր պարզաբանում տարածել». Դավիթ Բեգլարյան

«Աննա Հակոբյանը մեղադրեց Հրանտ Մաթևոսյանի ընտանիքին, բայց նրա որդին 2021-ին էր պարզաբանում տարածել». Դավիթ Բեգլարյան
254
Հինգշաբթի, 10 ապրիլի, 2025 թ., 18:24

Օգտատեր Դավիթ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ապրիլի 7-ին, իրենց «Կրթվելը նորաձև է» նախաձեռնության շրջանակներում՝ նախընտրական արշավի ընթացքում, Արմավիրում ելույթի ժամանակ, Նիկոլն ու Աննան մի միտք վերագրեցին Հրանտ Մաթևոսյանին, որն իրականում պատկանում էր Վանո Սիրադեղյանին (այն էլ խեղաթյուրված)։
Հրանտ Մաթևոսյանի որդին՝ Դավիթ Մաթևոսյանը, արձագանքեց՝ ասելով, որ այդ միտքը իր հորինը չէ։
Հաջորդ օրը Աննան, իրենց ոճին մեջ, բոլորին մեղադրեց, ասելով, որ այդ միտքը արդեն 4 տարի է, ինչ տարածվում է սոցիալական ցանցերում՝ Հրանտ Մաթևոսյանի անունով։ Նա մեղադրեց նաև Մաթևոսյանների ընտանիքին՝ որ դրան չեն արձագանքել։

Աննա Հակոբյանի գրառումը
Աննա Հակոբյանի գրառումը

Բայց, արի ու տես, որ Դավիթ Մաթևոսյանը դեռ 2021 թվականի մայիսի 5-ին տարածել էր պարզաբանում, որտեղ հստակ նշված էր, որ այդ մտքի հեղինակը Վանո Սիրադեղյանն է»։
Դավիթ Մաթևոսյանի պարզաբանումը
Դավիթ Մաթևոսյանի պարզաբանումը

Աղբյուրը`   Դավիթ Բեգլարյան