«Ալիևը ցանկանում է ոչ թե Հայաստանի, այլ երրորդ կողմի հետ Հայաստանի մասին պայմանագիր ստորագրել»․ Վահրամ Աթանեսյան
![]() 331 Չորեքշաբթի, 16 ապրիլի, 2025 թ., 20:06 Քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Բելառուսի նախագահ Լուկաշենկոն ապրիլի 11-ին, ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ուիթկոֆի Մոսկվա ժամանելուն սինխրոնացված ռեժիմով «բերման է ենթարկվել» Կրեմլ, որպեսզի հայտարարի, որ Ռուսաստան-Բելառուս «միութենական պետություն չի լինելու», պետք է ստեղծվի Մե՜ծ Եվրասիա: Լսեցի՞ք: Հիմա անցնենք «երկրորդ սերիային»: Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից երեք օր հետո ՌԴ արտգործնախարար Լավրովը «դասախոսության է հրավիրել» Մոսկվայում հավատարմագրված՝ եվրասիական մի շարք երկրների դեսպաններին և ներկայացրել իբր Բելառուսի նախաձեռնած և Մոսկվայի հավանությանն արժանացած մի փաստաթղթի դրույթները, որ 21-րդ դարի Եվրասիայի բազմազանության, բայց անբաժանելի անվտանգության սկզբունքների և պարամետրերի մասին են: Իմացա՞ք: Անցնենք «երրորդ սերիային»: Մեծ, բազմազան, բայց անբաժանելի անվտանգության եվրասիական ինտեգրացիան առանց Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի երկրների ներգրավման անհնար է: Ուստի Ռուսաստան-Բելառուս «միութենական պետությանը» Հայաստանի անդամակցությունը բացառվում է: Կոպիտ ասած, դրա իմաստը չկա, դրանից Ռուսաստանը ոչ թե շահում, այլ կորցնում է, որովհետեւ հակադրվում է Ադրբեջանին: Պա՞րզ է: Անցնենք «չորրորդ սերիային». Լեռնային Ղարաբաղի յուրացումը բավարար չէ, որպեսզի Ադրբեջանը համաձայնի և եվրասիական անբաժանելի անվտանգային համակարգի մաս կազմի: Ի՞նչ գնով Ադրբեջանը կհամաձայնի: Թուրքը մի բան չէ, բայց դիպուկ խոսքեր ունի. «Քառասուն անգամ «մըս-մըս» ասելու տեղ մի անգամ «Մուստաֆա» ասա»: Ոչ ոք Ալիևի «Մուստաֆա»-ն չի ասում, ինքը հազար անգամ ակնարկել է: Պետք է կարողանալ հասկանալ, որ նրա ցանկությունը մեկն է. ոչ թե Հայաստանի, այլ երրորդ կողմի հետ Հայաստանի մասին պայմանագիր ստորագրել: Արևմտյան հարթակում նման հնարավորություն չկա: Մնում է «Եվրասիական խարտիայում» Հայաստանի հարցը փաթեթավորելու հեռանկարը: Որքանո՞վ է դա հնարավոր՝ կախված է Հայաստանի ներքին իմունիտետից, որ շատ թույլ և խոցելի է: «Միութենական պետության» նոստալգիան, անցնենք «վերջին սերիային»-ուղղակի սպասարկում է Ադրբեջանի շահը: Այդ ֆորմատին Ալիևը կարող է մասնակցել, եթե երաշխիքներ ունենա, որ Հայաստանը «Մեծ Եվրասիայում» լիարժեք սուբյեկտությամբ օժտված անկախ պետություն չի լինի: Եզրափակենք. ոմանց և որոշների իղձն այն է, որ Հայաստանը «ինքնավար հանրապետության կարգավիճակով Ռուսաստանի միջուկային հովանոցի», բայց փաստացի Ադրբեջանի ենթակայության տա՞կ մտնի: Դաշինքները ժամանակավոր են, իսկ ինքնիշխանության, տիտղոսության կորուստն՝ անդառնալի»: Աղբյուրը` Վահրամ Աթանեսյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
