«Շատ եք բանկա-բութուլկից խոսում, նայե՛ք, ամիսներ առաջվա նկարներ են»․ Գեղամ Մանուկյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, ամբիոնից խոսքն ուղղելով փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանին, ասաց․ «Այսօր այս դահլիճում նստած մարդը Ադրբեջանի պահանջով հողին հանձնեց ձեր հայրիկի՝ իմ կողմից հարգված Կարապետ Ռուբինյանի, նրա ընկերների, զինակիցների, մեր ժողովրդի ամբողջ պայքարի արդյունք Անկախության հռչակագիրը»։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ կրթվելու մասին մտքերին, Գեղամ Մանուկյանն ասաց․ «Կրթվել միշտ պետք է, բայց բաներ կան, որ կրթվում են փոքր տարիքում՝ մանկապարտեզում, տանը, դպրոցում: Օրինակ՝ փոքր տարիքում են սովորեցնում, որ տղամարդը կնոջը բարևելիս, գլխարկը հանում է, լինի ենթակա նախարար, ՔՊ-ական Արուսյակ Մանավազյան, թե գյուղի հարգելի տատիկ»։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթին՝ Մանուկյանը նկատեց․ «Փաշինյանի թեզը հետևյալն է՝ ոչ ոք իր տեղում չէ։ Սանտեխնիկն իր տեղում չի, վարորդն իր տեղում չի, ուսուցիչն իր տեղում չի, բա խի պետք է ինքը տեղում լինի»։ Շարունակելով խոսել Կառավարության բացթողումների մասին՝ Մանուկյանը դիրքերում արված լուսանկարներ ցույց տվեց. «Իշխանական պատգամավորները շատ են բանկա-բութուլկից խոսում, սա մի քանի ամիս առաջ դիրքերում եմ նկարել, նայե՛ք»։

«Հայաստանում միակ բանը, որ իջել է ու չի բարձրանում, ՔՊ-ի վարկանիշն է»․ Գոռ Մադոյան
912:54
«Չենք կարող թույլ տալ, որ ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը Մերձավոր Արևելքում ենթարկվի Իսրայելին»․ Վենս (տեսանյութ)
5312:43
«Ո՞վ է արձագանքելու Ալիևին», «դուք քաղաքական ելույթ ունեցաք, այստեղ հարց չկար»․ Վահագն Ալեքսանյանը կիսատ թողեց ճեպազրույցը (տեսանյութ)
3512:36
«Պուտինին պետք են ոչ թե առանձին տարածքներ, այլ ամբողջ Ուկրաինան»․ Զելենսկի (տեսանյութ)
9012:25
«Դուք այս քարտեզում չեք տեսնի Տիգրանաշենը որպես Ադրբեջանի անկլավ»․ Գառնիկ Դավթյան (տեսանյութ)
4712:18
«Արևմուտքն ամեն ինչ անում է՝ ժողովրդավարության ինստիտուտները ոչնչացնելու համար»․ Զախարովա
7212:13
«ՀՀ-ի կողմից մշտապես եղել են արձագանքներ, բայց մի սպասեք կրակոցի դեպքում պատասխան կրակոց»․ Հասմիկ Հակոբյան (տեսանյութ)
4612:00
«Ձեր բերած աղետներից հետո պետք է պոնչո անեինք, ասեինք՝ ապրե՞ս». Ագնեսա Խամոյան (տեսանյութ)
4511:54