Ուրբաթ, 18 ապրիլի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«Երեկվա քոչվորը մեր մշակութային ժառանգությունն է յուրացնում, և այս ամենը` Վատիկանում»․ Լիլիթ Գալստյան

«Երեկվա քոչվորը մեր մշակութային ժառանգությունն է յուրացնում, և այս ամենը` Վատիկանում»․ Լիլիթ Գալստյան
220
Ուրբաթ, 11 ապրիլի, 2025 թ., 00:42

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «ԱԳՆ և Կառավարություն․
Դուք ոչ միայն անուղղելի տգետ եք, ինչպես հրապարակայնորեն խոստովանեցիք այսօր, այլև՝ ապիկար եք ու անճար, պետությունից ու արժանապատվությունից կիլոմետրերով հեռու։
Մինչ Ադրբեջանին եք հանձնում ականապատ դաշտերի քարտեզներ, մինչ խաղաղություն եք մուրում՝ դառնալով Բաքվի բանտերում ՀՀ քաղաքացիների և հայ ժողովրդի հավաքական նվաստացման հանցակից,
մինչ պատրաստակամություն եք հայտնում միջազգային ատյաններից հետ կանչել ՀՀ հայցերը, մինչ հայտարարում եք, թե մեր հողից թշնամուն հեռացնելու նպատակ չունեք,
երեկվա քոչվորն այսօր մեզանից ինքնություն է գողանում ու մեր մշակութային ժառանգությունն է յուրացնում։
Եվ այս ամենը կատարվում է օրը ցերեկով, Վատիկանում, քրիստոնեության օրրանում։
Որովհետև դուք չկաք։ Ձեր իշխանության ամեն օրը ցավ է ու նվաստացում»։

Աղբյուրը`   Լիլիթ Գալստյան