Գաղտնի հանդիպումներ կառավարությունում․ «Հրապարակ»
![]() 261 Ուրբաթ, 11 ապրիլի, 2025 թ., 09:24 «Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Լուրեր ենք ստանում, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է, ինչքան հնարավոր է՝ շատ մարդկանց հետ շփվել, անհատական կամ փոքր խմբերով հանդիպումներ ունենալ: Դատելով այդ հանդիպումներին մասնակցած երկու անձից ստացված տեղեկություններից, հրավիրում են չեզոք, անկուսակցական անձանց՝ հիմնականում բիզնեսմեններ, մենեջերներ, մասնավոր ոլորտում գործունեություն ծավալող անձինք, որոնք հակաիշխանական սուր ելույթներ, հայտարարություններ չեն արել, ստատուսներ չեն գրել Նիկոլ Փաշինյանի և նրա քաղաքական ուժի դեմ: Ինչ-որ անձ զանգահարում է, նախապես զրուցում, հարցնում՝ կցանկանա՞ք հանդիպել պարոն Փաշինյանի հետ, ապա հաջորդ զանգով հրավիրում են հանդիպման: Մեզ տեղեկատվություն փոխանցած անձը պատմեց, որ հանդիպումը կայացել է կառավարության շենքի առաջին հարկում, սուրճի, թեյի սեղանի շուրջ: Մի քանի հոգի են եղել հրավիրվածները: Փաշինյանը հանդիպման ներկայացել է կնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, ինչ-որ անորոշ հարցեր է տվել՝ ի՞նչ եք մտածում այս թեմայի մասին, ինչպե՞ս եք վերաբերվում այս հարցին: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
3603:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
170Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
234Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
280Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
220Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
177Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
300Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
333Երեկ, 16:09
