Ուրբաթ, 18 ապրիլի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

«Սրբազանից սովորե՛ք ազգային հիմքով դիվանագիտություն»․ Ալեն Ղևոնդյան

«Սրբազանից սովորե՛ք ազգային հիմքով դիվանագիտություն»․ Ալեն Ղևոնդյան
271
Շաբաթ, 12 ապրիլի, 2025 թ., 01:36

Քաղաքական գիտութունների թեկնածու, դոցենտ Ալեն Ղևոնդյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սրբազան Հոր վերջին հարցազրույցը զբաղվածության պատճառով չէի հասցրել լսել...
Դետալիզացված լսեցի ու քանզի մեզ համար ամեն դետալը կարևոր է, մոնիթորինգային կարծիք, դիտարկում զուգահեռ դնում եմ....
Պատմաքաղաքական, գեպոլիտիկ, սոցիալ հոգեբանության, բանավեճի մշակույթի, անկեղծության ու ինքնաքննադատության, ինքնաբավության, սարթ ու պայքարող տեսակի, սկզբունքային հոգևորականի ու փաստարկներով խոսող հայ հոգևորական տղամարդու, կիրառական ու պրակտիկ, առանց պոնտերի ու մեծ զսպվածությամբ, իրատես, չափված ... լրագողը պետք է զուսպ լինի, ու հասկանա ում հետ է խոսում.... ա-լյա-Դուձ վիճակը ժպիտ է առաջացնում...
Սրբազանից սովորե՛ք ազգային ու համայնքային շահերի հիմքով դիվանագիտություն, բանավեճի արվեստ։
Լրագրողը մի քիչ ավելի պատրաստված պետք է լինի՝ այդ թվում դիվ., բառապաշարի լատինական սեգմենտի մասով... ռեակցիոն, ու սխալի վրա իբր բռնելու ոճը ամենևին տեղին չէր, ավելին, ոչ էլ ստացվեց, անհարմար վիճակում դնելով հավանաբար նորաթուխ ու երիտասարդ լրագրողին, որ իբր փորձում էր Սրբազանին բռնել ինչ-որ հարցին խնդրահարույց պատասխանելու վրա...
Ի դեպ, լրագրողը պետք է Ղարաբաղյան ազատագրական պայքարի պատմությանն առավել լավ տիրապետի... բայց դա ընդհանուր խնդիր է:
Սրբազանի խոսքից. «Հայկական պետությունը կապերը խզում է հանրապետության հայկականության հետ... Հայաստանը չի լինի հայի երկիր, այլ կլինի հայաստանցու՝ ՀՀ-ում բնակվողի երկիր»:
Իրականում իրո՛ք լսելու հարցազրույց է. կյանքը ինչ-որ մի շրջանակի ներքաղաքական-ռեաբիլիտացիոն շահերով ամենևին չի սահմանափակվելու. ավելին՝ դրանով սահմանափակվելը սահմանափակ լինելու նշան է»:

Աղբյուրը`   Ալեն Ղևոնդյան