Գեներալներ Մովսես Հակոբյանի և Արմեն Հարությունյանի գույքի վրա արգելանք է դրվել
![]() 270 Ուրբաթ, 11 ապրիլի, 2025 թ., 18:18 Գեներալներ Մովսես Հակոբյանի և Արմեն Հարությունյանի գույքի վրա արգելանք է դրվել՝ շուրջ 4,5 մլրդ դրամի չափով։ Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Լիլի Դրմեյանի նախագահությամբ, բավարարել է հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը։ Հիշեցնենք, որ ՀՀ դատախազությունը ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանից և ՀՀ ԶՈՒ հրթիռային զորքերի և հրետանու վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Արմեն Հարությունյանից պահանջում են շուրջ 4,5 մլրդ դրամ բռնագանձել՝ իբրև որպես պետությանը պատճառված վնասի փոխհատուցում։ Հայցադիմումը Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարան մուտքագրվել է 2025 թվականի մարտի 17-ին և նույն օրը մակագրվել դատավոր Լիլի Դրմեյանին։ Նշենք, որ քրեական գործը, որով փոխհատուցման հարց է բարձրացվել, ևս մուտքագրվել է Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարան և մակագրվել դատավոր Մասիս Մելքոնյանին։ Այն վերաբերում է պաշտոնեական անփութությանը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։ Պաշտպանության կողմը պնդել է, որ քրեական գործով արդեն իսկ անցել են վաղեմության ժամկետները, իսկ գեներալները մեղադրանքը չեն ընդունում։ Ընդ որում, պաշտպանության կողմը նաև կասկածներ ունեն, որ ի սկզբանե՝ քրեական գործը դատարան ուղարկելու նպատակը եղել է քաղհայցով պետությանը պատճառված ենթադրյալ վնասի բռնագանձման հարց բարձրացնելը, ինչն էլ փաստացի արվել է, հայտնում է «Փաստինֆո»-ն։ |
«Սա անհապաղ պարզաբանում պահանջող հարց է»․ Արման Թաթոյան
120:30«Տնային կալանքը մարդկանց հասարակական, քաղաքական գործունեությանը խանգարելու ձև է»․ Կարեն Վրթանեսյան
5020:12«Խայտառակ ապօրինություն՝ Գարիկ Գալեյանի նկատմամբ»․ Ռուբեն Մելիքյան
11919:36«Եթե մեր մեջ ապրում է արդարության ծարավը, Արցախը չի մեռնելու»․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան
15517:36Լևոն Տեր-Պետրոսյանը բուժկենտրոնում հետազոտություն է անցել
11417:24Մայր Աթոռը դատապարտել է Վարշավայում «Արևմտյան Ադրբեջան» խորագրով ցուցահանդեսի կազմակերպումը
11117:06«Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել ինձնից». Սամվել Շահրամանյան (տեսանյութ)
19917:00«Ռադիոընկերությունը պատժվել է ազգային խտրականություն տարածելու համար»․ Տիգրան Հակոբյան (տեսանյութ)
20716:18