«Մենք չենք վախենում ո՛չ Ալիևից, ո՛չ էլ մեկ ուրիշից, ով իրեն բռնապետի պես է պահում»․ ԵԽԽՎ նախագահ
![]() 351 Շաբաթ, 12 ապրիլի, 2025 թ., 11:36 «Եվրոխորհրդի մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները հաստատում են Վեհաժողովում ադրբեջանական պատվիրակությանը լիազորություններից զրկելու արդարացիությունը»,- ճեպազրույցի ժամանակ պատասխանելով Alpha News-ի հարցին՝ հայտարարել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսը: «Երկու օր առաջ Ալիևը իդեալական անգլերենով հայտարարություն արեց։ Պետք է նշեմ, որ ես լսել եմ՝ դա ուղղված է ներքին լսարանին։ Ես չգիտեմ, թե արդյոք անգլերենը պաշտոնական լեզու է Ադրբեջանում, չեմ հավատում, որ դա պաշտոնական լեզու է։ Դա ավելի շուտ նախատեսված էր ոչ թե ներքին լսարանի, այլ բոլոր, հատկապես Եվրոպայի խորհրդի համար։ Մենք նաև խնդրել ենք թույլ տալ զեկուցողներին այցելել Ալիևի քաղաքական ընդդիմախոսներին, որոնք գտնվում են բանտում։ Ալիևը, ինչպես գիտեք, սովորություն ունի բանտարկել իր քաղաքական ընդդիմախոսներին։ Եվ նրանք երբեք չեն պատասխանել մեր կոչերին, նրանք միշտ մերժել են մեզ։ Այսպիսով, երկու տարի շարունակ օրենքի գերակայությունը և մարդու իրավունքները հարգելուց հրաժարվելուց հետո (թեև դա շատ ավելի երկար է շարունակվում), հրաժարվելով կատարել Եվրոպայի խորհրդի պահանջները, Վեհաժողովն արդարացիորեն որոշեց չվավերացնել ադրբեջանական պատվիրակության լիազորությունները։ Սկզբում նրանք պատասխանեցին, որ միջոցներ կձեռնարկեն, ինչը մենք երբեք չտեսանք։ Նրանք ազատ արձակեցին մեկ ձերբակալվածի, բայց հետո ձերբակալեցին մյուսներին: Այսպիսով, Վեհաժողովը կատարեց իր աշխատանքը: Եվ միանգամայն պարզ է, որ Վեհաժողովն արդարացիորեն չի վավերացրել պատվիրակության լիազորությունները,և դա հաստատվում է այսօր Ալիևի այս հայտարարություններով:Մենք չենք զղջում դրա համար և կարծում ենք, որ ճիշտ ենք վարվել»,- նշել է նա։ Խոսելով Ալիևի՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները կատարելուց հրաժարվելու վերջնագրի մասին, Ռուսոպոլոսը նշել է. «Ոչ ոք չի կարող շանտաժի ենթարկել Եվրոպայի խորհրդին, Եվրոխորհուրդը չի վախենում նման հայտարարություններից, քանի որ ԵԽ-ն իր վեհաժողովում ընդունել և ընդունում է որոշումներ՝ օրենքի գերակայությանը, մարդու իրավունքներին և ժողովրդավարական ընթացակարգերին համապատասխան։ Փակագծերում դրեք «վախեր» բառը, որովհետև մենք ոչնչից չենք վախենում, չենք վախենում Ալիևից կամ որևէ մեկից, ով իրեն բռնապետի պես է պահում։ Այսպիսով, հիմա սա մի հարց է, որը ես հույս ունեմ, որ Նախարարների կոմիտեն պետք է որոշի: Վեհաժողովի դիրքորոշումը շատ հստակ է՝ մենք որոշել ենք, որ մեր անդամ երկրներից ոչ մեկը չի կարող ասել, որ ես չեմ հարգում կանոնները, ես կհրաժարվեմ այդ մարմնից, ինստիտուցիոնալ մարմնից կամ այլ ինստիտուցիոնալ մարմնից»։ |
«Ուրացող քաղաքականության համար ինքնարդարացում են հնարում»․ Արտակ Զաքարյան
6401:24«Հնարավո՞ր է՝ իր ստանալիք եկամտի 210 միլիոնը սխալմամբ 10 միլիոն հաշվի»․ Արսեն Բաբայան
10901:12«Դա ՀՀ լուծարման փաստաթուղթ է»․ Արմինե Ադիբեկյան (տեսանյութ)
8900:54«Ինչո՞ւ են ՔՊ-ին ասում ադրբեջանա-թուրքական իշխանություն»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
12300:42«Չկա տենց տիեզերական ստորություն, որին սա պատրաստ չէ գնալու»․ Կոնստանտին Տեր-Նակալյան
5600:24«Արդարադատության նախարարը Ցեղասպանությունն ուրանալու, Արցախից հրաժարվելու Սահմանադրություն է գրում»․ Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)
16400:12«Իրենց հանցանքներն անտեսվում են, նահատակների ծնողները՝ հռչակվում «ծանր հանցագործներ»»․ Տիգրան Աբրահամյան
11000:00«Նիկոլի իրական վարկանիշը տատանվում է 10 տոկոսի սահմաններում»․ Անդրանիկ Թևանյան
105Երեկ, 23:54