Երկուշաբթի, 14 ապրիլի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Ադրբեջանցիների հետ համակեցության են պատրաստում բնակիչներին»․ Նարինե Կիրակոսյան

«Ադրբեջանցիների հետ համակեցության են պատրաստում բնակիչներին»․ Նարինե Կիրակոսյան
217
Երեկ, 09:48

Լրագրող Նարինե Կիրակոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հողատու նիկոլը գնացել է Նռնաձոր ու փոքրաթիվ այս գյուղի բնակիչների ականջին լապշա է կախում, թե բա «երկաթգիծը որ բացենք ձեր նուռը կծախեք տոննեքով»։
Սրանից առաջ էլ նախագահի փուչիկ պաշտոնին նստած Վայրագն Խաչատուրյանը գնացել էր Ծավ ու ասում էր, թե արաբական շուկա են արտահանվելու ծավեցիների սիլիտրով աճացրած մի քանի վեդռո կարտոլը։ Անկեղծ հավատացել էին մարդիկ, որ Հայաստանը Ռուսաստանի վրայից թռնում է ու արաբների հետ է այլևս առևտուր անելու։
Սարկազմը մի կողմ, փաշինյանենք ակնհայտ և ագռեսիվ նախընտրական քարոզ են ծավալել։ Պետական գումարներով, խաբելով մարդկանց, թե վարչապետը աշխատանքային այցեր է կատարում, նիկոլն ու նրա աննա հակոբյանը․ «տգետ գյուղացիներին» սովորեցնելով կրթության նորաձևության գաղափարախոսությանը, իրականում բյուջեյի հաշվին իրագործում են հերթական մասսաներին կառավարելու ծրագիրը։
Այդ ծրագիրը հաջող է ընթանում, որովհետև արդեն բոլորը ատում են իրար։ Հատկապես արցախցիները հայաստանցիներին, հայաստանցիները արցախցիներին։ Ծրագիրը հաջողվում է, որովհետև մեծ հաշվով շատերը մոռացել են Եռաբլուրի մասին ․․․
Կա հստակ իրավիճակ առ այն, որ նիկոլը եթե վատն էլ է, բայց նրան փոխարինող չկա։ Այս միտքը նորացվել է ինֆորմացիոն տեխնոլոգիաների կիրառման միջոցով։
Կարճ ուղեղ ունեցողների Տիկ Տոկներով, Ինստագռամներով և այլ նմանատիկ ցանցերով մարդկանց ներշնչել են, թե մինչ սա, 30 տարի է երբևիցե ոչ մի ղեկավար չէր գնում գյուղեր, հասարակ մարդկանց հետ անմիջական չէր խոսում։ Դա ասում են Լոռվա Թումանյան համայնքի ուսուցիչների շուրթերով, որ աննա հակոբյանի հետ Մատենադարանում հանդիպելուց հետո ցիտում են Վանո Սիրադեղյանի հոդվածից ՊԱՐՏՎՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ մասին տողեր, վերագրելով դրանք Հրանտ Մաթևոսյանին։ Նրանք ուսուցիչ են աշխատում դպրոցներում, բայց անգրագետ աննայի սխալը չեն բռնացնում, որովհետև իրենք էլ են մեծ հաշվով անհեռատես ու տգետ։ Այլապես չէին ուրանա զոհված տղաների հիշատակը ու չէին սարքի կուռք նրանց սպանդը կազմակերպած զույգին։ Նմանօրինակ էլ Վայքի բնակիչներն են, որտեղ բացարձակապես ոչ մի աշխատատեղ այլևս չկա բացի զորամասից։ Ու ոչինչ, որ Վայքում, Մարալիկում ․․․ նիկոլի կառավարությունը փակել է հիվանդանոցներ, ծննդատներ։ Հիմա էլ նիկոլենք Մեղրի են գնացել և ինչպես կանխատեսվում էր պատրաստում են բնակիչներին ադրբեջանցիների հետ համակեցություն ունենալու։ «Խաղաղության խաչմերուկ, երկաթգծի բացել ․․․․»։ Որ ավելի լավ հավատան գյուղացիները այդ ներշնչաքին մի բան էլ նիկոլը ավելացնում է, թե ինքը 100 տարի առաջ է նայում, որ $200-300 մլն ուզում է ծախսել Նռնաձորի երկաթգծի բացումը պլանավորելով։ Ի դեպ նիկոլի գալուն նախապես պատրաստվել են եվրոպական, միջազգային ծրագրերի հաշվին։ Սրա գալուց առաջ Նռնաձոր անընդհատ այցելում էին տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնց շարքում նաև Համաշխարհային պարենի կազմակերպության ղեկավարի այցն էր ու տարբեր այլ գյուղատնտեսական վարկային ու գրանտային ծրագրերի անդամների։
Բայց ամենակարևորը այնտեղ, որտեղ պետք չէր ճանապարհն ընդլայնել, սկսեցին դա անել։ Ու այդ ճանապարհը ինչպես թշնամուն բերեց Սյունիքի տարբեր հատվածներ, այնպես էլ կոնկրետ Մեղրիում, շրջանցելով Իրանի կամքը, ծառայելու է թուրք-ադրբեջանական պլանին։ Որովհետև նիկոլի հետ ժպիտով խոսացող տեղացիները նեղացած են նախկինների կողմից անուշադրության պատճառով։
Ճիշտ են անում երևի որ նեղանում են, բայց առնվազն նրանց պետք է ասել, որ ինչքան Երևանի մետրոն սարքեցին, 10 մլն ծառ տնկեցին, ակադեմիական քաղաք սարքեցին, այնքան էլ այդ Մեղրու երկաթգիծը կսարքեն»։