Գլխավոր դատախազությունը պահանջում է նախկին դատավորից բռնագանձել 2 անշարժ գույք, շուրջ 90 միլիոն դրամ

ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնում է. «Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատարանի նախկին դատավոր Արտակ Բարսեղյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝
2 անշարժ գույք.
2 իրավաբանական անձանցում մասնակցության իրավունք.
77 միլիոն 692 հազար դրամ՝ որպես ապօրինի եկամուտների և միջոցների մնացորդ.
14 միլիոն 955 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, 1994-2023 թվականների ընթացքում փոխանցվել է բարեխիղճ ձեռք բերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել՝ հիմք ընդունելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասի իրավակարգավորումը»:

«Պետք է ստեղծվի Հանրային նոր հեռուստաալիք՝ նոր անձնակազմով»․ Մհեր Կարագոզյան
3913:12
«Չկա նախագիծ, չկա շինթույլտվություն ու որևէ ծանուցում, թե ինչ է կառուցվում»․ Սոնա Աղեկյան (տեսանյութ)
5312:36
«Շինհրապարակի փոշու ամպերի համար պատասխանատուն տուգանվել է»․ Նարինե Ղալեչյան (տեսանյութ)
5012:18
«Հեռու չէ այն օրը, երբ կսկսեն «զրույցներ իրական Հայաստանի մասին» դասաժամեր անցկացնել»․ Վարազդատ Հարությունյան
5012:12
««Կառավարության կադրային բանկ» ծրագրի առաջին փուլի արդյունքները»․ Նիկոլ Փաշինյան
6011:48
«Ուշադիր եղեք «Զովք»-ում գնումներ անելիս»․ Արամ Գևորգյան
7510:48
Շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ (լուսանկար)
8707:30
«Կարծում էին՝ Հայաստանն այլևս զվարթ փառատոնների երկիր է, կուլ կտան». Նարինե Դիլբարյան
12403:06