«Մարտուն Գրիգորյանի որոշումը «Կինդեր սյուրպրիզ» էր գյումրեցիների համար»․ Վահագն Ալեքսանյան
![]() 334 Երկուշաբթի, 14 ապրիլի, 2025 թ., 13:48 Սարիկ Մինասյանը Գյումրու ավագանու նիստի ժամանակ կառաջադրվի՞ քաղաքապետի թեկնածու, թե՞ ոչ, առաջիկայում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կհայտարարի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը․ «Պետք է ուղղակի սպասել, այդ հարցը խմբակցությունն է որոշելու, նիստը տեղի կունենա, և որոշումը կկայացվի»,- նշեց նա։ Լրագրողի հարցին՝ արդյո՞ք ՔՊ-ն պատրաստվում է ընդդիմադիր ուժերի հետ բանակցել՝ պակասող երեք ձայները ստանալու նպատակով, Ալեքսանյանը պատասխանեց. «Չէ, ընդդիմադիրների հետ ի՞նչ բանակցենք։ Իրենք իրար հետ լավ բանակցում են։ Իսկ մենք համակերպվել ենք այն մտքի հետ, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը համամասնական ընտրակարգի ներմուծումից հետո Գյումրիում ամենաշատ ձայներ հավաքած կուսակցությունն է։ Մնացածն էլ՝ ինչպես կդասավորվի։ Ընդդիմադիրներն իրար հետ շատ լավ համագործակցում են ու դրա սերուցքն էլ Վարդան Ղուկասյանն է»։ «Իսկ հնարավո՞ր է քաղաքապետ ընտրվելուց հետո Վարդան Ղուկասյանին ձերբակալելու քաղաքական հրահանգ իջեցվի» հարցին ի պատասխան՝ Ալեքսանյանն ասաց․ «Իշխանությունը ոչ մեկին չի բռնում։ Վարդան Ղուկասյանը հայտարարել է, որ ինքը քաղաքական պրոցեսների մեջ է մտել էն պատճառով, որ իր նկատմամբ հարուցվել են քրեական գործեր։ Այսինքն՝ պատճառահետևանքային կապը հետևյալն է՝ հարուցվել են քրեական գործեր քաղաքականությամբ չզբաղվող Վարդան Ղուկասյանի նկատմամբ ու ինքը մտել է քաղաքականություն, որպեսզի, իր արևին, պաշտպանվի դրանցից»։ Անդրադառնալով Մարտուն Գրիգորյանի որոշմանը՝ Ալեքսանյանն ասաց, որ Վարդան Ղուկասյանին միանալը «Kinder surprise» էր գյումրեցիների համար։ |

«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
2509:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
5909:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
366Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
360Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
357Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
233Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
312Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
270Երեկ, 11:07
