«Հայ-թուրքական երկխոսությունը վերաբերում է նաև լայնածավալ առևտրին»․ Արարատ Միրզոյան
![]() 274 Կիրակի, 13 ապրիլի, 2025 թ., 16:00 Թուրքիան և Հայաստանը համակարծիք են, որ երկու երկրների բանակցությունների վերջնական նպատակը հարաբերությունների լիարժեք կարգավորումն է, ներառյալ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը և սահմանների բացումը։ Այս մասին Անթալիայում 4-րդ դիվանագիտական ֆորումի շրջանակում լրագրողներին ասել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը, գրում է Anadolu գործակալությունը։ «Մենք երկուսս էլ հասկանում ենք, որ վերջնական նպատակը հարաբերությունների լիարժեք կարգավորումն է, ներառյալ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը և ամբողջ սահմանի բացումը։ Մեր երկխոսությունը վերաբերում է ոչ միայն դիվանագիտական հարաբերությունների պաշտոնական հաստատմանը և սահմանի բացմանը: Խոսքը լայնածավալ առևտրի մասին է: Քննարկել ոնք նաև որոշ համատեղ էներգետիկ նախագծեր և երկրների միջև տարանցման հնարավորություններ»,- ասել է Միրզոյանը։ Նախարարը նշել է, որ Անկարայի և Երևանի միջև արդեն մի շարք կոնկրետ քայլեր են ձեռնարկվել այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են «օդային տարածքի օգտագործումը», և երկու երկրների փորձագետները քննարկումներ են անցկացրել Մարգարա-Ալիջան սահմանակետի և Գյումրի-Կարս երկաթուղու վերաբերյալ։ Անդրադառնալով Ադրբեջանի հետ խաղաղ բանակցությունների թեմային՝ Միրզոյանն ասել է, որ խաղաղության պայմանագիրը, որը նա անվանել է «պատմական և աննախադեպ», պատրաստ է ստորագրման։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
