Ռուսաստանը և Ուկրաինան, հնարավոր է, ուղիղ բանակցություններ անցկացնեն
![]() 535 Երկուշաբթի, 14 ապրիլի, 2025 թ., 00:01 Ուկրաինայի և Ռուսաստանի պաշտոնյաները ապրիլի 15-16-ը կհանդիպեն Անկարայում՝ քննարկելու Սև ծովի անվտանգության հարցերը, CNN Turk-ին հայտնել են Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրները։ 2022 թվականի գարնանից Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղղակի բանակցություններ չեն եղել, որոշ պայմանավորվածություններ, օրինակ՝ սևծովյան «հացահատիկի գործարքը», ձեռք են բերվել միջնորդների միջոցով։ Hurriyet-ը, վկայակոչելով պաշտպանության նախարարության հայտարարությունը, գրում է, որ հանդիպումը պետք է հաջորդի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադարին։ Այն տեղի կունենա Թուրքիայի ռազմածովային ուժերի հրամանատարության շտաբում «արտասահմանյան երկրների ռազմական ներկայացուցիչների մասնակցությամբ»։ Հայտարարված նպատակը Սևծովյան տարածաշրջանում խաղաղության պահպանմանն ուղղված համատեղ քայլերի քննարկումն է, այդ թվում՝ ռազմածովային պլանավորումն ու նավագնացության վերահսկողությունը։ Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել էր Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների համար հարթակ տրամադրելու պատրաստակամության մասին։ Նրա խոսքով, հանրապետությունը հարաբերություններ ունի երկու երկրների հետ և կարող է «դրական կերպով օգտագործել դա»՝ հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու նպատակով։ «Եթե կողմերը ցանկանում են հանդիպել Թուրքիայում, մեր դռները միշտ բաց են»,- ընդգծել է Ֆիդանը։ Մարտի վերջին հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգահարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և կրկին առաջարկել Թուրքիան՝ որպես բանակցությունների հարթակ։ Նա նաև նշել է, որ Սև ծովում նավագնացության անվտանգության ապահովումը կլինի պատերազմի դադարեցման քայլերից մեկը։ Ուկրաինան և Ռուսաստանը մարտի 23-25-ին Էր Ռիադում ԱՄՆ-ի հետ առանձին բանակցությունների ընթացքում պայմանավորվել են Սև ծովում հրադադարի մասին: Կողմերը պարտավորվել են բացառել ուժի կիրառումը և չօգտագործել առևտրային նավերը ռազմական նպատակներով, սակայն ավելի ուշ պարզ դարձավ, որ Կրեմլը ուղղակի համաձայնություն չի տվել, այլ առաջ է քաշել մի շարք պայմաններ։ Առանցքայինը վերաբերել է սննդամթերքի և պարարտանյութերի արտահանման պատժամիջոցների վերացմանը, ինչպես նաև «Ռոսսելխոզբանկի»՝ SWIFT համակարգին միացնելուն։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Կրեմլի հայտարարություններն անվանել է «մանիպուլյացիա» և «խաբեություն»։ Իր հերթին Եվրոմիությունը հրաժարվել է թուլացնել Ռուսաստանի բանկային հատվածի նկատմամբ սահմանափակումները՝ Սև ծովում անվտանգության շուրջ համաձայնության գալու համար։ Համագործակցության ներկայացուցիչը նշել է, որ Եվրոպան պատրաստ կլինի քննարկել այդ հարցը «Ուկրաինայի դեմ չարդարացված և անարդար ագրեսիայի ավարտից և իր տարածքից ռուսական բոլոր զորքերի անվերապահ դուրսբերումից հետո»։ |
«Մինչև ե՞րբ պիտի ժողովուրդը փորձի չնկատել նվիրյալ հայորդիներին»․ Հակոբ Բուլանիկյան
238Երեկ, 16:48«2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը վառեց Արցախի ադրբեջանացման կանաչ լույսը»․ Էդուարդ Շարմազանով
322Երեկ, 16:18Ալեն Սիմոնյանը կհանդիպի Սահիբա Գաֆարովայի հետ (տեսանյութ)
330Երեկ, 15:24«ՀՀ իշխանությունները մոռացան Ալիևի հանցագործությունները»․ Արա Պողոսյան (տեսանյութ)
290Երեկ, 15:00«Ինչքան լավ պիտի սաղ կազմակերպես, որ քպ-ի միակ կպնելու տեղը վրիպակը լինի»․ Անժելա Էլիբեգովա
347Երեկ, 14:30«Երրորդ Հանրապետությունը հիմնվել է կոնֆլիկտի տրամաբանության վրա»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
182Երեկ, 14:24«Ադրբեջանական աղբյուրները հաղորդում են, որ Պակիստանից գնված կործանիչների առաջին խմբաքանակն արդեն Բաքվում է»․ Արման Աբովյան
383Երեկ, 14:12«Սարկոզին պատիժը կկրի մենախցում»․ #BFMTV
318Երեկ, 13:17