«ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթացը ցավոտ է լինելու ՀՀ բնակչության համար»․ Գալուզին

ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթացը ցավոտ է լինելու Հայաստանի բնակչության համար, «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։
«Եթե Հայաստանը գնա եվրոինտեգրման ճանապարհով, դա օբյեկտիվորեն կհանգեցնի ԵԱՏՄ գործընկերների հետ հաստատված տնտեսական հարաբերությունների վերանայմանը: Սա, հավանաբար, բավականին ցավոտ գործընթաց կլինի, այդ թվում, Հայաստանի բնակչության համար»,- ասել է ԱԳ փոխնախարարը։
«Մենք Հայաստանի շահերը ոտնահարելու մտադրություն չունենք ու չենք էլ կարող ունենալ, ՀՀ-ն մեր դաշնակիցն է, ռազմավարական գործընկերը, որի հետ մեզ բազմադարյա ընդհանուր պատմությունն է կապում։
Փաստն այն է, որ օբյեկտիվորեն միաժամանակ անհնար է անդամակցել ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին, քանի որ այդ միություններն ունեն մաքսային և սակագնային տարբեր կարգավորումներ. դրանք ըստ էության տնտեսական տարբեր բլոկներ են։ Ըստ այդմ, մեր հայ գործընկերները, հավանաբար, ինչ-որ պահի պետք է որոշեն, թե որ ուղղությամբ են գնում՝ ԵՄ ինտեգրո՞ւմ, թե՞ ԵԱՏՄ միջոցով եվրասիական ինտեգրման շարունակական մասնակցություն»,- պարզաբանել է Գալուզինը։

Թուրքիան կոշտ զգուշացում է հղել Ռուսաստանին ու Ուկրաինային
292Երեկ, 22:19
Ռուսաստանը վերսկսում է հացահատիկի արտահանումը Ազովի ծովից
190Երեկ, 20:49
«Եղած հնարավորությունները պետք չէ վտանգել»․ Գագիկ Ծառուկյան
155Երեկ, 11:12
Հունգարիան, Չեխիան և Սլովակիան չեն ցանկանում մասնակցել Ուկրաինային տրամադրվող նոր վարկի ֆինանսավորմանը
55226.10.2026, 23:31
«Հարկատուների գումարների տնօրինման վերաբերյալ հարցեր ունեմ»․ Մհեր Կարագոզյան
59524.10.2026, 01:06
«Եթե ԵԱՏՄ-ն կասեցնի ՀՀ անդամակցությունը, ներկրվող ապրանքները թանկանալու են 20 տոկոսով»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
61623.10.2026, 15:00
Ռուսական դիզելային վառելիքով բեռնված առաջին լցանավն ուղևորվել է դեպի Նյու Յորք
176523.10.2026, 12:48
«Բնական գազի գնի՝ 69%-ով բարձրացումը չի հանգեցնի էլեկտրաէներգիայի սակագնի նույնքան աճի»․ Հրայր Կամենդատյան
69322.10.2026, 02:06