«Ներկայիս իշխանության անպիտան որոշումների հետևանքով ենք հասել այս օրի»․ Անաստաս Իսրայելյան

Ինչպես հայտնել ենք՝ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը բողոքի ակցիա է իրականացնում ԱԳ նախարարության առջև։ Նրանք պատրաստվում են պահանջ ներկայացնել նախարարությանը՝ կոնկրետ քայլեր ձեռնարկել հավաքական վերադարձի, հայ գերիների ազատ արձակման, Արցախի մշակութային ժառանգության ու մասնավոր սեփականության պաշտպանության, ՄՔԴ պետական դիմումի ներկայացման, միջազգային դատական գանգատներից չհրաժարման և ԵԱՀԿ Մինսկի խմբի չլուծարման վերաբերյալ:
«Ներկայիս իշխանության բացթողումների և անպիտան որոշումների հետևանքով ենք հասել այս օրի»,- լրագրողների հետ զրույցում ասում է «Վերածնվող Արցախ» շարժման առաջնորդ Անաստաս Իսրայելյանը։ «Մենք ցույց ենք տալիս, որ պահանջատեր ենք։ Արցախում ապրելու ժամանակ ունեցել ենք ընդամենը երկու հարց՝ Արցախի ինքնորոշման և կարգավիճակ ստանալու հարցերը։ Հիմա եկել դարձել է 12 կետ, որպեսզի վաղը չդառնա 24 կետ, այսօր դուրս ենք եկել ու հայ ժողովրդին կոչ ենք անում, որ գան, միանան, սա միայն արցախցիների հարցը չի, ազգային հարց է, վտանգի տակ ենք բոլորս»,- ասում է Իսրայելյանը՝ նշելով, որ իշխանություններն իրավունք չունեն փակելու Արցախի հարցը։

«Արտերկրում ժողով է ման գալիս, որ մասնակցի»․ Ոսկան Սարգսյան
1511:36
«Փաշինյանը մտադիր չէ ԵՄ անդամակցության հանրաքվե անցկացնել, քանի որ վստահ չէ հաղթանակի հարցում». Զատուլին
5711:19
Պաշտոնի փնտրտուքը շարունակվում է
5910:36
«Ռուբեն Վարդանյանի կնոջը սպառնում են ձերբակալել, եթե նա այցելի Բաքու»․ Տաթևիկ Հայրապետյան
6610:12
«Հայաստանյան և ադրբեջանական իշխանությունները միմյանցից առանձնապես չեն տարբերվում»․ Տիգրան Աբրահամյան
5509:48
Ռուբիոն՝ Մոսկվայում և Կիևում անցկացված բանակցությունների մասին (տեսանյութ)
13109:43
«Մոսկվայի քայլերը նոր են սկսելու իրենց զգացնել տալ»․ Արտակ Զաքարյան
6009:24
«Չեստ» տալու ձևը Պապիկյանը փոխել է. «Հրապարակ»
6309:00