ԵՄ ընկերությունները ցանկանում են հնարավորինս շուտ ավելացնել ռուսական գազի ներմուծումը. Reuters

Միացյալ Նահանգների և Եվրոմիության միջև սրված առևտրային պատերազմի ֆոնին, եվրոպական խոշոր էներգետիկ ընկերությունները ցանկանում են զգալիորեն ավելացնել ռուսական գազի գնումները, հայտնում է Reuters-ը:
Ռուսաստանից էներգիայի ներմուծումը բարձրացնելու ցանկությունն սկսել է ուժգնանալ, քանի որ վախ կա, որ Եվրոպան կդառնա չափազանց կախված ամերիկյան գազից:
Ֆրանսիական Engie ընկերության ղեկավար Դիդիե Օլլոն լրատվականի հետ զրույցում նշել է, որ եթե ողջամիտ խաղաղություն հաստատվի Ուկրաինայում, ապա կարող են քննարկել Ռուսաստանից Եվրոպա մատակարարումների ծավալը տարեկան 60-70 միլիարդ խորանարդ մետրի հասցնելու հարցը:
2022 թվականին ԵՄ-ն հայտարարեց 2027 թվականին ռուսական գազի ներմուծումը դադարեցնելու նպատակադրվածության մասին, բայց արդեն երկու անգամ հետաձգել է դա իրագործելու ծրագրի հրապարակումը, հիշեցնում է Reuters-ը:
Աղբյուրը նաև նշում է, որ ռուսական էժան գազի խիստ կարիք ունեն նաև գերմանական ձեռնարկությունները:

Թուրքիան կոշտ զգուշացում է հղել Ռուսաստանին ու Ուկրաինային
292Երեկ, 22:19
Ռուսաստանը վերսկսում է հացահատիկի արտահանումը Ազովի ծովից
190Երեկ, 20:49
«Եղած հնարավորությունները պետք չէ վտանգել»․ Գագիկ Ծառուկյան
155Երեկ, 11:12
Հունգարիան, Չեխիան և Սլովակիան չեն ցանկանում մասնակցել Ուկրաինային տրամադրվող նոր վարկի ֆինանսավորմանը
55226.10.2026, 23:31
«Հարկատուների գումարների տնօրինման վերաբերյալ հարցեր ունեմ»․ Մհեր Կարագոզյան
59524.10.2026, 01:06
«Եթե ԵԱՏՄ-ն կասեցնի ՀՀ անդամակցությունը, ներկրվող ապրանքները թանկանալու են 20 տոկոսով»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
61623.10.2026, 15:00
Ռուսական դիզելային վառելիքով բեռնված առաջին լցանավն ուղևորվել է դեպի Նյու Յորք
176523.10.2026, 12:48
«Բնական գազի գնի՝ 69%-ով բարձրացումը չի հանգեցնի էլեկտրաէներգիայի սակագնի նույնքան աճի»․ Հրայր Կամենդատյան
69322.10.2026, 02:06