«Նրանք, ում ձեռնտու չէր մեր գծած կարմիր գիծը, գտան կարմիր գծեր չունեցող ազգուրաց տականքների». Սերժ Սարգսյան
![]() 323 Երկուշաբթի, 14 ապրիլի, 2025 թ., 23:48 ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել ՀՀԿ հիմնադրման 35-ամյակին նվիրված հոբելյանական նիստում: Իր ելույթում նա մասնավորապես ասել է. «...Ոմանք հիմա էլ 2018-ի իշխանազավթման մասին մի քանի տարի առաջ ասածս են քննարկում, թե՝ ես չեմ պարտվել սրանց, այլ պարտվել եմ շատ ավելի մեծ ուժերի։ Ուզում են հասկանալ և իբրև թե ոչ մի կերպ չեն հասկանում՝ այդ ի՞նչ ուժերի եմ պարտվել: Ցավով պետք է նշեմ, որ այն ամենից հետո ինչ բոլորիս աչքի առաջ կատարվում է մեր երկրում և այն արհավիրքը, որը տեղի ունեցավ Արցախի հետ, այդպես էլ չբացեց նրանց աչքերն ու միտքը, որպեսզի վերջապես գիտակցեն, որ այդ պայքարում պարտվեցինք ոչ միայն ես և մեր քաղաքական թիմը, այլ վերջնարդյունքում պարտվեցինք ազգովի: Պարտվեցինք մեր տարածաշրջանում իրենց հաշվարկներն ու ծրագրերն ունեցող և ամեն կերպ դրանց իրագործմանը ձգտող ուժերին: Նրանց, ում ձեռնտու չէր այն կարմիր գիծը, որ մենք գծել էինք մեր ազգային շահի տեսանկյունից, նրանց, ում պատկերացումները Հայաստանի և Արցախի մասին չեն համապատասխանում մեր պատկերացումներին։ Նրանք Հայաստանում գտան կարմիր գծեր չունեցող, իշխանության ու փողի համար ամեն ինչի պատրաստ ազգուրաց տականքների, ովքեր պոպուլիզմով մթագնեցին շատերի ուղեղները և հիմա ոչ մի բանի առաջ կանգ չեն առնում մինչև չիրականացնեն իրենց տերերի բոլոր պահանջները: Որքան էլ աներկբա է, որ մենք միակ երկիրը չենք, որտեղ ներսի տականքը տերերի պահանջով մեծ աղետ է բերում սեփական պետության ու ժողովրդի գլխին, այնուամենայնիվ դա մխիթարություն չէ, առավել ևս՝ փրկություն հնարավոր հերթական աղետից, եթե աղետաբեր տականքը չհեռացվի իշխանությունից: Էլ ի՞նչ է պետք չհասկացողներին հասկանալու համար, թե ի՞նչ է տեղի ունեցել և ինչի՞ համար, թե ի՞նչ է կատարվում հիմա և ի՞նչ նպատակ ուներ այդ ամենը, և թե այդ ի՞նչ ուժեր են, ո՞վքեր են այս ամենի շահառուները, ինչպե՞ս են նրանք այսօր ևս խաղում իշխանատենչության մոլուցքով տարված ներսի տարբեր ուժերի հետ, ի՞նչ շահեր են հետապնդում մեր երկրում ու նաև ամբողջ տարածաշրջանում: Բայց նաև երբեք թույլ չեմ տվել և թույլ չեմ տա չարաշահել այդ վերաբերմունքը, առիթից օգտվել և անցնել բոլոր սահմանները՝ ոտնձգություն թույլ տալով իմ կամ իմ կուսակցական ընկերների արժանապատվության, անցած ճանապարհի հանդեպ: Ուստի, որքան էլ հասկանում եմ այս տգեղ, անհարկի, ժամանակավրեպ, իր խորքում նաև վտանգավոր գործընթացը արդարացիորեն քննադատող, կանգ առնելու, սթափվելու կոչեր հնչեցնող բազմաթիվ սրտացավ մարդկանց, այնուամենայնիվ ուզում եմ ասել նրանց, որ արդար չէ բոլորին նույն արշինով չափելը...»: |
«Նիկոլ Փաշինյանի թիմի անդամները վերածվել են «էլիտար մանկուրտների»»․ Արմեն Հովասափյան
11103:12«Զանգեզուրի միջանցք, թե՞ տրանսպորտային հանգույց»․ Սուրեն Սուրենյանց
10302:12«Համաներումը՝ որպես Նիկոլ Փաշինյանի թևքի մեջ պահած ջոկեր»․ Ոսկան Սարգսյան
16001:42Զելենսկին հանդիպել է Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Իտալիայի ղեկավարների խորհրդականների հետ
16001:25Ֆիդանը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման ժամկետի մասին
18601:08«Թող պատասխանեն՝ ի՞նչ է տեղի ունեցել 2020-ի նոյեմբերի առաջին տասնօրյակում»․ «ՀայաՔվե»
13801:00Հակոբ Բադալյանը՝ Նարեկ Մկրտչյանի և Հիքմեթ Հաջիևի ձեռքսեղմման մասին
11800:42«Չգիտեմ՝ ցավակցե՞լ, թե շնորհավորել ՀՀ վարչապետին և ԱԳՆ-ին»․ Տիգրան Խզմալյան (տեսանյութ)
16300:18