«Ծավալուն բողոք ենք ներկայացրել դատարանի վճռի դեմ»․ Արսեն Սարդարյան
![]() 293 Երեքշաբթի, 15 ապրիլի, 2025 թ., 16:06 «44-օրյա պատերազմի ընթացքում Ցորի զորամասի Դ-20 դիվիզիոնի հրամանատարությունը թույլ է տվել պաշտպանական սխալներ, մի քանի անգամ դիրք են լքել, առանց համաձայնեցնելու որևէ վերադաս օղակի հետ՝ նահանջել են։ Դրա մասին իմացել է Արցախի ՊԲ հրամանատարի հրետանու գծով տեղակալ, հրետանու պետ Գենադի Բաղդասարյանը, որը պահանջել է առաջ գնալ, քանի որ նահանջած կետը հարմար չէ համազորային ստորաբաժանումներին կրակով աջակցելու համար»,-ասուլիսի ժամանակ ասել է Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի պաշտպան Արսեն Սարդարյանը՝ ընդգծելով, որ դատավորի կողմից թույլ տված առերևույթ խախտումներ կան, որոնք ցույց են տալիս նրա անկողմնակալությունը։ «Գենադի Բաղդասարյանը խնդիր ուներ «Ջուվառլու» կոչվող տեղամասում պահեր Դ-20 դիվիզիոնը. դա իրեն դժվարությամբ էր հաջողվում, որովհետև փախուստային տրամադրություններ կային։ Ավելի հավանական է դառնում, որ քննարկման ժամանակ տարբեր սպաներ, այդ թվում Ջալալ Հարությունյանը կարող էր ասել, որ կարող է մերոնք լինեն և, Գենադին դա հիմք ընդունելով ասեր՝ մերոնք են, որ փախուստի չդիմեն»,- նշել է փաստաբանը՝ հայտնելով․ «Ես և իմ գործընկերները 1 տարի տևած դատաքննության ընթացքում ուսումնասիրած ապացույցներին անդրադառնալու, դրանք վերլուծելու, վկայակոչելու խնդիր ունեինք, որն օբյեկտիվորեն ժամանակ էր պահանջում։ Մենք այսօր բավականին ծավալուն բողոքներ ունենք, որոնք 3 փաստաբաններով առանձին ներկայացրել ենք դատարան, և ամեն մի բողոքը կոնկրետ խնդրի է վերաբերում, միջինը՝ 30 էջից ավելի»,- ասաց Սարդարյանը Հիշեցնենք, որ Ջալալ Հարությունյանը դատապարտվել է 5,5 տարի ազատազրկման։ Նրան մեղադրանք է առաջադրվել, որ, զբաղեցնելով պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնը, կոչումով՝ գեներալ-լեյտենանտ, հանդիսանալով պաշտոնատար անձ՝ հանրային ծառայող, կոչման և պաշտոնի բերումով հանդիսանալով հրամանատար՝ ծառայողական դիրքով և զինվորական կոչումով տվյալ իրավահարաբերության շրջանակում ունենալով իր լիազորություններից բխող հրամաններ և կարգադրություններ տալու ու դրանց կատարումն ապահովելու իրավասություն, հայտարարված ռազմական դրության ժամանակ՝ 2020թ․ հոկտեմբերի 12-ին, ծառայության նկատմամբ դրսևորել է անփույթ վերաբերմունք՝ իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի հետևանքով դրանք կատարել է ոչ պատշաճ, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։ |

«Ադրբեջանա-թուրքական խմբավորման համար ցանկացած ընտրություն առիթ է՝ անցանկալի անձանց ձերբակալելու». Էդգար Ղազարյան
2811:36
«Վնասվածքներ ստանալն անխուսափելի է». Արթուր Սաքունց
3911:30
«Իսկ Ջնդոյի եսիմ ինչը հով լռված ա Գառնիում». Տիգրան Քոչարյան
8911:12
Հակակոռուպցիոն կոմիտեն՝ «Հայրենիք» կուսակցության անդամների ձերբակալության մասին
6711:00
«Սամվել Կարապետյանը խոչընդոտ էր հրեշավոր ծրագրի համար». Արամ Վարդևանյան (տեսանյութ)
11910:42
«Քաղաքական հետապնդումը Խաչիկ Գալստյանի նկատմամբ բռնապետության կառուցման տրամաբանության մեջ է»․ Տիգրան Աբրահամյան
13010:24
«Եթե միջազգային արբիտրաժային որոշումը կատարված լիներ, այսօր նման իրավիճակ չէր լինի». Արամ Վարդևանյան (տեսանյութ)
13410:12
«Նիկոլը ջանք ու եռանդ չի խնայում՝ ապացուցելու, որ բռնապետ է»․ Արմեն Աշոտյան
15010:06
