«Նիկո՛լ, քո «կտերը» գազազեցնում են անգամ «նիկոլախտով» տառապողներին»․ Նաիրա Զոհրաբյան
![]() 342 Հինգշաբթի, 17 ապրիլի, 2025 թ., 00:42 «Նիկոլ Փաշինյանը վաղուց է դուրս եկել նախընտրական քարոզարշավի, 7 տարի է զբաղված է պոպուլիզմով, դեմագոգիայով, չորս պատերազմ է բերել, հինգերորդը մեր քթի տակ է, և հիմա ինչքան էլ երեկվա իր «Շապիտո կրկեսում» հայտարարեց, որ պատերազմ չի լինի, միևնույն է, մեջբերեմ Ալիևի 3 օր առաջվա հայտարարությունը՝ քանի դեռ չեն կատարվել իր պայմանները, պատերազմի հավանականություն ամեն օր կա»,- «24Նյուզ»-ի հետ զրույցում նշեց հասարակական-քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով՝ Փաշինյանի՝ երեկվա բեմադրած կրկեսը, հիստերիկ պահվածքն իր էլեկտորատին էր ուղղված։ «Փաշինյանի հայտարարությունները խաղաղության մասին առ ոչինչ են․․․ Սահմանադրական հանրաքվեն ուղղակի ծուղակ է․ անընդունելի էր խաղաղության պայմանագրի համար, որպես նախապայման, ընդունել Ադրբեջանի ուլտիմատումը՝ սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ,- նշեց Զոհրաբյանը։ Անդրադառնալով թալանը ետ բերելու մասին Փաշինյանի հայտարարություններին, Զոհրաբյանը նշեց․ ««Թալան» օպերացիան այլևս մոգական ազդեցություն չունի նույնիսկ «նիկոլախտով» տառապողների վրա․․․։ Բոլորը տեսնում են նրանց հսկայական ունեցվածքը: Ինչպե՞ս է հնարավոր բոմժից դառնալ միլիոնատեր, նույնիսկ Անդերսենի հեքիաթներում նման թռիչքային տրանսֆորմացիա չկա նկարագրված․․․ Նիկո՛լ, նոր «կտեր» փնտրիր․․․ Քո «կտերը» գազազեցնում են անգամ քո երդվյալ «նիկոլախտով» տառապողներին»,-ընդգծեց Զոհրաբյանը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
