Արցախցիների պառակտումը շարունակվում է․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Արցախի ԱԺ-ն երեքշաբթի օրն ընդունել է սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որով պահպանեց Արցախի նախագահի պաշտոնը։ Ուշ երեկոյան հրավիրված նիստին 33 պատգամավորից 30-ը, այսինքն՝ բոլորը, ովքեր գտնվում են Հայաստանում, մասնակցել են։ Այդ թվում՝ Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիքի» պատգամավորները, որոնց բոյկոտի պատճառով Հայաստանում հրավիրված նիստերը տապալվում էին։ Ասում են՝ Սամվել Բաբայանը մտադիր է իր թեկնածությունն առաջադրել Արցախի նախագահի պաշտոնում։ Սահմանադրական փոփոխությունների համաձայն՝ նախագահի լիազորությունները լրանալուց՝ մայիսի 21-ից հետո խորհրդարանը կկարողանա նախագահ ընտրել 22 պատգամավորի ձայնով:
Եթե առաջին փուլով չընտրվի, երկրորդում՝ 17 ձայնով։ Ուշագրավ է, որ Սամվել Շահրամանյանը չի հստակեցրել՝ առաջադրվելո՞ւ է, թե՞ ոչ, միայն հորդորել է՝ ընդունել այդ փոփոխությունները, որ նախագահի ինստիտուտը չլուծարվի։ Ի դեպ, երեկ Արցախի ներկայացուցչության մոտ 2 տասնյակ ցուցարար էր հավաքվել, ըստ արցախցիների՝ Բաբայանի կողմնակիցներ, որոնք Շահրամանյանից պահանջում էին միասին գնալ դատախազություն և պարզել իր դիմումի ճակատագիրը։ Նա 2023 թ. նոյեմբերի 8-ին դիմել էր ՀՀ դատախազություն, որ Արցախի նախկին պաշտոնյաների իրավախախտումների, յուրացումների վերաբերյալ քրգործ հարուցվի՝ տարածված խոսակցություններին վերջ տալու համար: Արցախի նախագահի ցուցումով դատախազությանն էին տրամադրվել Արցախի ներդրումային հիմնադրամի էլեկտրոնային կրիչները: Ցուցարարները հայտարարել են՝ եթե Շահրամանյանը չի կարողանում թալանը վերադարձնել, թող հեռանա, Բաբայանը կգա՝ կանի։ Սրանով մի քանի խնդիր են լուծում․ Բաբայանին նախագահ դարձնել և արցախցիների պայքարն ուղղորդել Արցախի իշխանությունների դեմ»։

«Արևմուտքը բացահայտ միջամտում է Հայաստանի և Վրաստանի գործերին»․ Շոյգու
617:24
«Ընդդիմադիր լիդերները դուրս կգան բանտից, իսկ ովքեր արժանի են բանտում լինել, կլինեն բանտում»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
2417:18
«Ֆիդանի ու Ալիևի ճտերն անտեր չեն մնա․ մեր երկիրն անտեր կմնա»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
1917:12
«Կարելի է սիրել կամ ատել ՀՅԴ-ին․ բայց անողը պետք է արժանիքներ և գիտելիքներ ունենա»․ Անդրանիկ Թևանյան
1917:06
Քաղավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնակատար Միհրան Խաչատրյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից
3716:54
Հրահանգել են ժամկետային զինծառայողներին դիրքեր չբարձրացնել
4316:42
«Նիկոլ Փաշինյանը միլիարդներ չունի՞․ կասակած ունեմ»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
5216:30
«Ինձ ձերբակալելու պատճառը պետք է գտնել Փաշինյանի գլխի մեջ»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
4716:24