«Միայն Արցախը հանձնելու փաստը չէ, որ անընդհատ հիշատակվելու է»․ Հովհաննես Իշխանյան
200
Հինգշաբթի, 17 ապրիլի, 2025 թ., 10:24
Ռեժիսոր Հովհաննես Իշխանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Պատմաբանը չգիտի, որ իր արած դավաճանությունը անվերջ կրկնելու պատմական փաստ է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն օկուպացրած Արարատ Միրզոյանը հարցնում է, թե Ինչքա՞ն կարելի է կրկնել Արցախը հանձնել եք։ Արարատ Միրզոյանն ավարտել է Երևանի պետական համալսարանի Պատմության ֆակուլտետը։ Եղե՞լ է արդյոք դեպք, որ Արարատ Միրզոյանին քննություն հանձելուց հարց ընկնի, թե երբ է հռչակվել Հայաստանի առաջին հանրապետությունը, ինքն էլ ասի՝ «Լավ ինչքա՞ն կարելի է նույն բանը հարցնել»: Պատմական փաստերի հիշատակումը կրկնվում է անվերջ։ Դրանք կրկնվում են դպրոցական դասագրքերում, գիտական ու գեղարվեստական գրքերում, ժողովրդի խոսակցություններում, գեղարվեստական գործերում, պետական փաստաթղթերում, լրատվամիջոցներում, թանգարաններում, ինստիտուտներում, հուշարձանների ու քանդակների վրա, կրկնվում են մտքում, բակերում, բանակում, ասվում են քննությունների և դասերի ժամանակ և այլն, և այլն: Ինչքան, որ Արարատ Միրզոյանը դավաճանություն է գործել, դրանից ավելի կրկնում են պատմական փաստերը: Եվ, ուրեմն, անվերջ քանակությամբ հնարավոր է և կրկնվելու է այն պատմական փաստը, որ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը դավաճանաբար հանձնել է Արցախը, իսկ Արարատ Միրզոյանը եղել Հայաստանի արտաքին դավաճանության նախարարը։ Սակայն միայն Արցախը հանձնելու փաստը չի որ անընդհատ հիշատակվելու է: Հիշատակվեու է, որ Արարատ Միրզոյանը ՔՊ-ի հետ հանձնել Գորիս-Կապան ճանապարհը, Շուռնուխի ու Որոտանի տարածքները, Տավուշի բարձունքներն ու տարածքները, Երևանի չափ տարածք Գեղարքունիքից, Սյունիքից ու Վայոց Ձորից վերացրած: Հանձնել են անհայտ կորածներին, գերիներին և զոհված զինվորների ճիշտն ու քրտինքը: Հարկ է նաև անընդհատ կրկնել, որ Քաղաքացիական պայմանագիրը հանձնելով Արցախը՝ հանձնել է 241 գյուղ, 12 քաղաք, 11 450 բնակարան, 13 550 տուն, 232 դպրոց, 4 համալսարան, 60 ֆաբրիկա, 15 ձեռնարկություն, 385 եկեղեցի, 400 միջնադարյան գերեզմանատուն, 25 թանգարան, 37 հէկ, 48 հանք, 4 ջրամբար, 5 000-ից ավելի մշակութային հուշարձան, 7 քոլեջ, 5 մարզադաշտ, 11 մարզադպրոց, 11 հիվանանոց, 445 ասֆալտապատ ճանապարհ։ Քիչ է միայն անընդհատ ասելը, որ ՔՊ-ն Արցախը հաձնել է, քանի որ միայն Արցախ ասելով, թվում է, թե մեկ միավոր բան են հանձնել, այնինչ Արարատ Միրզոյանի մարմնի ատոմներից և նրա կատարած դավաճանություններից շատ բան են հանձնել: Հետևաբար, կրկնենք, Արարատ Միրզոյանը,Նիկոլ Փաշինյանը 3 տարի շարունակ հանձնում էին Արցախը: Չէր ստացվում, չէր ստացվում, վերջը 9 ամսով շրջափակեցին, հյուծեցին, սովամահ արեցին ու հանձնեցին»: