Շաբաթ, 19 ապրիլի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Քաղաքական աղբը միակ բանն է, որ սրանք ունակ են արտադրել»․ Վլադիմիր Մարտիրոսյան

«Քաղաքական աղբը միակ բանն է, որ սրանք ունակ են արտադրել»․ Վլադիմիր Մարտիրոսյան
197
Հինգշաբթի, 17 ապրիլի, 2025 թ., 16:12

Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ԱԺ ամբիոնից փողկապով ու բարդ բառերով խոսում է առավոտից հայտնի դարձած արցախատյաց այն կինը: Ոչ մի տարբերություն չկա, ոչ մի:
Դժբախտությունը նրանում չէ, որ կան սոցիալական, բարոյական ու արժեքային աղբ իրենց մեջ կրող մարդիկ, ինչպես այսօր տարածված տեսանյութում արցախատյացություն կրող կինը: Դժբախտությունը նրանում է, որ երկրի իշխանությունը այդ խեղված սոցիալհոգեբանությունը կրող կնոջ կատարյալ պատկերն է, հայելին է այդ նույն սկզբունքները կրողը և այդ աղբին ծավալ տվողը, որ հենվի աղբի վրա ու աթոռ չկորցնի, որովհետև իշխանական աթոռի կորուստը ուղիղ ճանապարհ է դեպի ճաղերի հետև: Ծնում, սնում և հենվում է աղբի վրա, ուրիշ հենվելու բան չկա ու չի մնացել:
Իր օլիգոֆրենիկ ռեսուրսներով տալիս է աղբին մեծ ծավալ, դա դարձնում քարոզչական main stream, հետո ավելի ներկայացուցչական և պաշտոնատար փողկապավոր աղբատարներին կցում աղբի հիմնավորմանը և հենվում այդ «քաղաքական գարշահոտ աղբ-նարատիվի վրա»:
P.S. Քաղաքական աղբը միակ արտադրանքն է, որը սրանք ունակ են արտադրել, իսկ դրա գարշահոտից մաքրվելու իրենց բոլոր փորձերը սին են, նույնքան, որքան սին են էդ արցախատյաց կնոջից հայ քաղաքական մարդ ստանալը: Արտադրանքը թողեք արտադրողին նրանք մենթալ հարազատներ են»։