«Բավ է հասարակությանն ահաբեկել, թե ՔՊ-ի միակ այլընտրանքը «նախկիններն» են». Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հիմա ՔՊ-ն «ամենասևն» է
«... Դե դուք ո՞նց թողեցիք Վարդանիկը դարձավ քաղաքապետ, սիրելի ժողովուրդ, պետք չի մեղադրել մեզ, որովհետև, եթե դուք չգնաք ընտրական տեղամաս ու չընտրեք «Քաղաքացիական պայմանագրին», չընտրեք ժողովրդավարությանը, Վարդանիկն էլ, Ռոբն էլ, Սերժն էլ և մյուսներն էլ կվերադառնան ու նորից կլինեն իշխանություն»,- ասել է ՔՊ փոխնախագահ Գևորգ Պապոյանը:
Այս մի նախադասության մեջ մի քանի մանիպուլյացիա և կեղծիք կա:
Նախ, ՔՊ-ի «թողելուն» որևէ մեկը չէր նայում:
ՔՊ-ն Գյումրիի ընտրություններում թեև կանխատեսելիորեն առաջին հորիզոնականում էր, բայց խորհրդարանական մոդելի տրամաբանությամբ չէր հաղթել, որովհետև ավագանու 33 անդամներից 19-ը նրա հաղթանակը չէին ուզում: 19-ը 14-ից մեծ է, հետևաբար՝ ՔՊ-ն «բարեգործություն» չի արել՝ Գյումրիում իշխանություն չստանձնելով:
*ՔՊ-ն ժողովրդավարության հոմանիշը չէ ու դա կարելի է հաստատել հարյուրավոր օրինակներով:
*Բավ է հասարակությանն ահաբեկել, որ ՔՊ-ի միակ այլընտրանքը «նախկիններն» են: Էս բանաձևը գուցե աշխատել է 2021-ի համապետական ընտրություններում, հաջորդ տարի չի աշխատելու, առնվազն երկու պատճառներով՝ հաջորդ տարի ՔՊ-ին ձեռնոց են նետելու նաև ուժեր, որոնք ինստիտուցիոնալ կապ չունեն հին համակարգի հետ և երկրորդը՝ նույնիսկ «սև- սպիտակ» բաժանման մեջ հիմա ՔՊ-ն «ամենասևն» է՝ ավտորիտարիզմի, կոռուպցիայի, ազգային նսեմացման հետ իր ասոցիացիաներով»:

Երևանում կանցկացվի «Անցյալի ապագա» միջազգային էթնո-նորաձևության փառատոնը
5700:48
«Ուկրաինայի դեմ պատերազմում զոհվել է շուրջ 500 հազար ռուս զինծառայող». բրիտանական հետախուզություն
152Երեկ, 23:42
Խաչիկ Գալստյանը հայց է ներկայացրել ԵՊՀ ռեկտորի դեմ
74Երեկ, 22:24
94 տարեկան հասակում մահացել է Նորվեգիայի արքայադուստրը
188Երեկ, 21:24
Երևանում նախատեսվում է սեպտեմբերի 19-ին անցկացնել լուռ սգո երթ՝ դեպի «Եռաբլուր»
111Երեկ, 20:12
Սեպտեմբերի 12-ին և 13-ին նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
101Երեկ, 19:18
«Փաստեր, որոնք ապացուցում են, թե ինչպես է ստեղծվել Գագիկ Խաչատրյանին վերագրվող «միլիարդների» միֆը»․ փաստաբանական խումբ
104Երեկ, 18:30
«Փոշու հոտը հեռվից խեղդում էր»․ Սոնա Աղեկյան (տեսանյութ)
102Երեկ, 16:48