Թրամփը մինչև 3521% մաքսատուրքեր է սահմանել Ասիայից ներմուծվող արևային մարտկոցների համար

ԱՄՆ-ն բարձր մաքսատուրքեր է սահմանել Կամբոջայում, Վիետնամում, Մալայզիայում և Թաիլանդում արտադրվող արևային մարտկոցների համար, հայտնում է Bloomberg-ը։ Որոշումը հետևում է մեկ տարի տևած առևտրային հետաքննությանը, որը պարզել է, որ այդ երկրների արտադրողներն ստանում են անարդար պետական սուբսիդիաներ և ապրանքներ են մատակարարում Միացյալ Նահանգներին ցածր գնով, ինչը խախտում է ազատ մրցակցության սկզբունքները, ասել է գործակալությունը:
Մաքսատուրքերը տարբեր են՝ կախված երկրից և ընկերությունից, առավելագույն՝ 3521% մաքսատուրքեր են սահմանվում Կամբոջայի ապրանքների վրա, որոնք հրաժարվել են մասնակցել հետաքննությանը: Վիետնամի անանուն ընկերությունների համար մաքսատուրքերը սահմանվել են 395,9%, Թաիլանդի համար՝ 375,2%, Մալայզիայի համար՝ 34,4%։ Միաժամանակ, չինական Jinko Solar ընկերության նկատմամբ սահմանվել է 245% մաքսատուրք Վիետնամից և 40%՝ Մալայզիայից արտահանման համար։
Ըստ Bloomberg-ի՝ ԱՄՆ-ն 2024 թվականին ներմուծել է 12,9 միլիարդ դոլար արժողությամբ արևային մարտկոցներ Մալայզիայից, Կամբոջայից, Թաիլանդից և Վիետնամից, ինչը կազմում է արևային մարտկոցների ամբողջ ներմուծման մոտ 77%-ը։

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
85816.11.2026, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
80615.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
59114.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
129713.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
63612.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
166310.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
181309.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
76009.11.2026, 15:18