«Ո՞րն էր խորհրդանշական ծեծկռտուքի ուղերձը»․ Գոհար Մելոյան

Սահմանադրագետ Գոհար Մելոյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ինչու է աղմկում ՔՊ-ն. ո՞րն էր խորհրդանշական ծեծկռտուքի ուղերձը․
Այսօր «Հայաստան» խմբակցությունը շրջանառեց «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ (այսուհետ՝ Նախագիծ), որով առաջարկում է փոփոխել 136-րդ՝ «Ցեղասպանությունը կամ մարդկայնության դեմ ուղղված հանցագործությունները հրապարակայնորեն հերքելը, արդարացնելը, դրանք քարոզելը կամ դրանց վտանգավորությունը նսեմացնելը» վերտառությամբ հոդվածը։
ՀՀ քրեական օրենսգրքի գործող՝ 136-րդ հոդվածը պատասխանատվություն է նախատեսում՝ ցեղասպանության կամ մարդկայնության դեմ ուղղված հանցագործությունները հրապարակայնորեն
հերքելու,
արդարացնելու,
դրանք քարոզելու
կամ դրանց վտանգավորությունը նսեմացնելու համար։
Նախագիծն արժանացավ իշխող խմբակցության բուռն արձագանքին և հանրությանը մատուցվում է մանիպուլյատիվ շղարշով՝ առ այն, իբրև ընդդիմությունը ցանկանում է օրենսգիրքը լրացնել նույնաբնույթ հոդվածով՝ մոլորեցնելով հանրությանը։
Մինչդեռ՝ Նախագծով նախատեսվում է ընդլայնել հանցակազմի օբյեկտիվ կողմը կազմող գործողությունների շրջանակը, խստացնել պատասխանատվությունը, որոշակիացնել հոդվածն ու ապահովել համաչափության տարրերը։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կարող էր․
համագործակցել ու մասնագիտական առաջարկներ ներկայացնել՝ Նախագիծը խմբագրելու նպատակով,
չքննարկել ու դեմ քվեարկել Նախագծին,
ԲԱՅՑ գնաց ամենաանընդունելի ճանապարհով ու անհարկի բացասական արձագանքի արժանացրեց Ցեղասապանության հետ կապված նախագծի օրակարգումը.
այն էլ՝ Ցեղասպանության 110-ամյա տարելիցի նախօրեին։
Մենք Հայոց ցեղասպանության զոհերի սերունդներ ենք ու չենք կարող ուրանալ ու մոռանալ մեր անցյալը, առավել ևս, երբ արդարությունը չի վերականգնվել, իսկ թշնամին դեռ զգոն է ու փորձում է ջնջել իր ոճրի փաստերը։
Ազգի գոյի ու հարատևման գրավականներից է պատմական հիշողությունը»։

«ՔՊ-ն թեման գցեց դաշտ, որպեսզի հանրային զգայունությունը ստուգի»․ Լիդյա Մանթաշյան
2810:18
ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
3210:00
«ՔՊ-ն Դաշնակցությանը չի ներում ազգայինը Հայաստանից վերացնել չթողնելու համար»․ Սևակ Նազարյան
4809:36
«Միմյանց քննադատելուց առաջ մեր ողբերգական պատմությունն ուսումնասիրեք»․ Թաթուլ Հակոբյան
5309:24
«ԱՄՆ-ի՝ Իրանի հետ հակամարտությունը մի քանի ամսից նոր փուլ կմտնի»․ Վենս
13709:19
Փաշինյանը Գերմանիա է մեկնում՝ խաղաղության մրցանակ ստանալու․ 25 հազար եվրո կտան․ «Ժողովուրդ»
5509:06
Վախեցնում են ընդդիմադիր ուժերի ավագանու թեկնածուներին. «Հրապարակ»
5009:00
ՔՊ վարչությունում քննարկել են Հայկ Սարգսյանի հարցը․ «Ժողովուրդ»
4908:54