«Հայոց ցեղասպանության նսեմացումը հայ ժողովրդի դեմ ոտնձգություն է»․ «ՀայաՔվե»
![]() 187 Հինգշաբթի, 24 ապրիլի, 2025 թ., 12:00 «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման հայտարարությունը․ «Իշխող վարչախմբի փորձերը՝ նսեմացնելու Հայոց ցեղասպանությունը, հայաստանի և հայ ժողովրդի դեմ անթույլատրելի ոտնձգություն են։ «ՀայաՔվե» միավորումը, հավատարիմ իր որդեգրած գաղափարախոսությանը, հանդես է գալիս Հայոց Ցեղասպանության ժխտման կամ նրա պատմական նշանակությունը նսեմացնող ցանկացած փորձի դեմ։ Մասնավորապես, «ՀայաՔվե» միավորումը կտրականապես դեմ է ՀՀ իշխող վարչախմբի փորձերին՝ հրաժարվելու Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացից, և համարում է դա Հայաստանի և հայ ժողովրդի հավաքական անվտանգության և ազգային շահերի դեմ ուղղված անթույլատրելի ոտնձգություն։ Միևնույն ժամանակ, «ՀայաՔվե» միավորումը աջակցում է ՀՀ Ազգային ժողովում Հայոց ցեղասպանության մերժման կամ այն կասկածի տակ դնելու փորձերի քրեականացման վերջին նախաձեռնությանը՝ լինելով առաջինը, որը դեռևս 2023 թ․ նախաձեռնել էր նմանատիպ օրենսդրական գործընթաց։ Հիշեցնենք, որ 2023 թվականին Ազգային Ժողովի ՔՊ մեծամասնությունը, արհամարհելով «ՀայաՔվեի» ներկայացրած օրենքի նախագծին աջակցած 58 հազար քաղաքացիների կամքը, հրաժարվեց այդ հարցը նույնիսկ ԱԺ նիստերի օրակարգում ներառելուց։ «ՀայաՔվե» միավորումը շարունակելու է իր հետևողական պայքարը Հայոց Ցեղասպանության պատմական կարևորությունը նսեմացնող բոլոր փորձերի դեմ, ինչն արդեն հիմա իրական վտանգներ է ստեղծել դրա հնարավոր կրկնության համար։ Միայն Հայոց Ցեղասպանության համապարփակ միջազգային ճանաչումը, դատապարտումը և հայ ժողովրդի կրած ահռելի կորուստների հատուցումը կարող են հնարավորություն տալ կանխելու դրա հնարավոր կրկնությունները և կայուն խաղաղություն հաստատելու մեր տարածաշրջանում»։ Աղբյուրը` ՀայաՔվե |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
3603:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
170Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
234Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
280Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
220Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
177Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
300Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
333Երեկ, 16:09
