«Անգամ ամենավատ երազում չէի պատկերացնի, որ հասնելու ենք այս վիճակին»․ Արթուր Վանեցյան
![]() 306 Հինգշաբթի, 24 ապրիլի, 2025 թ., 13:06 «Իշխանություններն իրենց կեղծ թեզերով, թուրքադրբեջանական տանդեմին հաճոյանալու նպատակով փորձում են Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը հանել մեր օրակարգից։ Փաշինյանն ավելի եռանդով սպասարկում է թուրք-ադրբեջանական շահերը»,-Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։ Նրա խոսքով նախկինում էլ հասկացել է, որ երկիրը գնալու է այն ճանապարհով, որով գնացել է․ «Սակայն ամենավատ երազում անգամ չէի կարող պատկերացնել, որ հասնելու ենք այս վիճակին»,- ասաց Վանեցյանը՝ նշելով, որ 2019 թվականից պայքարում է Նիկոլ Փաշինյանի հեռացման համար։ «Իսկ ինչու չի ստացվում, քանի որ իրենց իշխանությունը պահելու համար ցանկացած քայլի դիմում են։ Այս մարդիկ իշխանությունը համարում են իրենց անվտանգության երաշխիքը, վայելում են իշխանությունը, ոչ թե ծառայում են ժողովրդին։ Իրենց համար իշխանության կորուստը հավասար է «մահվան», բայց դա չպետք է հուսահատեցնի, պայքարելու ենք»,- ասաց Վանեցյանը՝ նշելով, որ ընտրություններով հնարավոր է ազատվել այս իշխանություններից։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
164Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
226Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
265Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
213Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
294Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
320Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
391Երեկ, 15:22
