«Մեզ ուղղված ատելությունը չպետք է թերագնահատենք»․ Տաթևիկ Հայրապետյան
![]() 304 Հինգշաբթի, 24 ապրիլի, 2025 թ., 13:42 Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի թելեգրամյան գրառումը․ «110 տարի առաջ Օսմանյան կայսրությունում կազմակերպվեց ու իրագործվեց 20-րդ դարի՝ մարդկության դեմ գործած մեծագույն հանցագործությունը՝ Հայոց Ցեղասպանությունը։ 1,5 միլիոն մարդ դաժանաբար սպանվեց, ոչնչացվեց և հայրենազրկվեց միայն այն բանի համար, որ ՀԱՅ էին։ 2020 թվականի դեկտեմբերին Բաքվում Արցախի դեմ սանձազերծած ագրեսիան տոնելու ժամանակ Թուրքիայի ներկայիս ղեկավար Էրդողանը իր ելույթում հայտարարեց․ «Էնվեր փաշայի հոգին փառավորվեց․․․»։ Հիշում եմ, թե մարդկային առումով ինչ սարսափ զգացի այդ բառերը լսելուց։ Իրականում շատ ծանր է գիտակցել, որ 110 տարի անց թուրքական ներկայիս ղեկավարությունը հրճվում է հայերի դեմ 1915 թվականին իրագործված ցեղասպանության փաստի առթիվ ու դա անում 2020-ին հայերի ու հայ ժողովրդի դեմ իրականացված ագրեսիվ պատերազմի ու բռնի տեղահանության համատեքստում։ Սարսափելի է, քանի որ այդ փաստը, այդ անբացատրելի հրճվանքը ինքնին բացառում է իրական խաղաղությունը, բարիդրացիությունը ու նորմալ հարևանությունը։ Ես վստահ եմ, որ Ցեղասպանության ճանաչումն ու ընդունումը առաջնահերթ հենց Թուրքիային է պետք թե՛ որպես պետություն ու թե՛ որպես հանրություն։ Ես նաև տեսել եմ բազմաթիվ թուրքերի, որոնք, գիտակցելով, թե ինչ է տեղի ունեցել Օսմանյան կայսրությունում, մեծ ցավ են ապրել դրա համար։ Ժամանակին շատերն անգամ Թուրքիայի ներսում պայքարում ու խոսում էին դրա մասին, բայց Էրդողանի կառավարման շրջանում այդ ձայները մեծամասամբ լռեցվեցին։ Ես եղել եմ Մուշում ու տեսել Մուշն ու Սասունը կապող սարերում երկար ձգվող խաղողի այգիները, այդ պատկերը իմ ուղեղից հաստատ չի ջնջվելու, ես լսել եմ, թե ինչպես մի քուրդ պապիկ մոտենում, հարցնում էր մեր բազմազգ խմբից, թե ովքեր են հայ ու խաղող հյուրասիրելով ասում՝ կերեք, սա ձեր պապերի խաղողի այգիներն են։ 110 տարի անց՝ լինելով ազգությամբ ՀԱՅ, ապրելով Հայաստանի Հանրապետությունում՝ ես շարունակ չեմ գտնում մի պարզ հարցի պատասխան, ինչո՞ւ և ինչպե՞ս Ցեղասպանություն վերապրածներս հասանք 2023 թվականի սեպտեմբերին։ Ինչո՞ւ և ինչպե՞ս չկարողացանք բացառել, որ էլ երբևէ չլինենք մազապուրծ ու հայրենազուրկ։ Ինչո՞ւ և ինչպե՞ս մեզ հետ տեղի ունեցած ծանր հանցագործությունը չդարձրեցինք մեր ուժն ու պաշտպանությունը, ինչպես որ դա արեց Հոլոքոստի միջով անցած հրեա ժողովուրդը։ Այո, մենք վերապրել ենք 20-րդ դարասկզբին մարդկության դեմ գործած ծանրագույն հանցանքը՝ Ցեղասպանությունը։ Այո, մենք մեր հարևաններին չենք փոխելու, բայց միևնույն ժամանակ մենք մեր դեմ պետական մակարդակով ուղղված ատելությունը երբեք ու ոչ մի դեպքում չպետք է թերագնահատենք, չպետք է խաբենք մեզ կեղծ պատրանքներով, միայն ռիսկերի գիտակցումն է բերում ճիշտ ժամանակին դրանց չեզոքացմանը։ Միայն գիտակցումը, որ դու ես հենց այն հայը, ում դեմ ուղղված է հարևան պետության ղեկավարի ատելության ու թշնամանքի խոսքը, տալիս է գիտակցումը պայքարի ու դիմադրության, ոչ թե անկանոն շարժումների, այլ երկարաժամկետ, խելացի, կազմակերպված ու ռազմավարական պայքարի, իսկ դրա բոլոր հնարավորությունները մենք այսօր ունենք որպես պետություն ու հանրություն։ Շատ հույս ունեմ, որ մենք որպես հանրություն կգտնենք մեր մեջ այդ ուժն ու կամքը, իսկ պետականամետ իշխանության ձևավորումը, ռազմավարական մտածելակերպով աշխատանքը, հայրենազրկման, ատելության խոսքի ու բռնի տեղահանության բացառումն ու դրա համար պատասխանատվության ենթարկելը կլինի այդ ամենի լավագույն վկայությունը»։ Աղբյուրը` Տաթևիկ Հայրապետյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
278Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
295Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
303Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
205Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
266Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
245Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
232Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
281Երեկ, 09:52
