Հինգշաբթի, 24 ապրիլի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

«Տուժողին դատապարտելը նշանակում է միանալ ոճրագործին»․ Հովհաննես Իշխանյան

«Տուժողին դատապարտելը նշանակում է միանալ ոճրագործին»․ Հովհաննես Իշխանյան
210
Այսօր, 15:06

Ռեժիսոր Հովհաննես Իշխանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներն են որոշում՝ ինչ անեն ցեղասպանի խորհրդանիշի հետ, ոչ թե Արցախը հանձնած, քաղաքացու վրա թքողները։
Հայոց ցեղասպանությունը ՔՊ-ի հակակոռուպցիոն պսևդո դատարանի մատերիալ չի, որ իրենք որոշեն՝ ոնց պիտի վարվենք մեր հիշողության հետ ու ինչպես արձագանքենք մեր դեմ իրականացրած ոճրին։
Ցեղասպանի դրոշի հետ յուրաքանչյուր տուժած ոնց կուզի կվարվի, կուզի՝ կայրի, կուզի՝ կիսլատա կլցնի, կուզի՝ ձեռք չի տա ընդհանրապես։
Տուժողը բոլորս ենք, բայց տուժողին դատապարտելը, որ ցեղասպանի խորհրդանիշ ա այրում, բնականաբար նշանակում ա միանալ ոճրագործին։
Մենք բոլորս էլ գիտենք, որ մի տարի ա էսօրվան պատրատվել եք, տեքստերը դրել եք դեմներդ, որ հենց դրոշը վառվի, էշ-էշ դուրս տաք։ Ավելին՝ գիտենք, որ հաջորդ տարվան էլ եք պատրաստվել, որը պիտի դատապարտումից անդին անցնի։ Համ էլ գիտենք, որ հատուկ դուրս եք տալիս, որ կռիվ գցեք ազգի մեջ, Ապրիլի 24-ի օրով ազգը բաժանվի դրոշ վառել, թե՝ չվառել թիմերի մեջ։
Բայց դրանից չի մեղմանալու ցեղասպանի խորհրդանիշը վերացնելը դատապարտելու ձեր մեղսակցությունը, երիտթուրքերը սպանել են իմ տատ ու պապերին, դուք շարունակել եք նրանց սպանելը՝ հանձնելով Արցախը։
Եվ էդ էր մնում պակաս՝ Արցախ հանձնած ինչ-ինչ եղեռնաֆիլներ ցեղասպանության զոհերի ժառանգներին ասեին, թե ոնց վարվեն իրենց ընտանիքը վերացնողների խորհրդանիշների հետ»։