«Մեր ժողովրդի միակ ու ճշմարիտ բարեկամը Հայաստան-Սփյուռք գործակցությունն է». Արամ Ա
![]() 197 Այսօր, 16:18 Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի ուղերձը՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ․ «Զիջողական քաղաքականությանը նաև չափազանցված զգուշավորություն միախառնելով պարզապես մեր իրավունքները կկորցնենք և և Հայաստանի անկախությունը կնսեմացնենք։ Հայաստան-Սփյուռք սերտ գործակցությունը ամուր հիմքը կկազմի մեր պահանջատիրական պայքարի։ Դժբախտաբար չկարողացան ընդհանրապես հայ ժողովրդին հուզող և հատկապես Հայ Դատի հետապնդման աշխատանքների գծով համահայկական մտածողություն ու ռազմավարություն զարգացնել այնպիսի կերպով, որ հայ ժողովրդի երկու բևեռների՝ Հայաստանի ու Սփյուռքի մոտեցումները ներդաշնակվեն ներհայեցողությամբ: Քաղաքական ու իրավական տարածքները հարկ է դարձնել կիզակետը մեր պահանջատիրության։ Անցնող տասամյակներում ակադեմական ու քարոզչական ոլորտներում հսկա աշխատանք է կատարվել, հարկ է շարունակել նույն աշխատանքը, սակայն դրան առընթեր անհրաժեշտ որ քաղաքական ու իրավական տարածքները դառնան կիզակետը մեր պահանջատիրական պայքարի՝ քայլ պահելով ներկա աշխարհի աշխարհաքաղաքական պայմանների հոլովույթի հետ: Եվ վերջապես, հայ ժողովրդի հզորության վահանը իր համախմբումն է: Ազգերի դարավոր պատմությունը ցույց է տալիս, թե քաղաքականությունը մնայուն ու իրավ բարեկամ չունի, իրավ ու մնայուն բարեկամը շահն է: Այսօր մենք փաստորեն, բարեկամ չունենք, մեր ժողովրդին միակ ու ճշմարիտ բարեկամը ինքն է, իր զավակների համախմբումն է, Հայաստան-Սփյուռք գործակցությունն է: Պետք է լսեն Հայաստանի պետական պատասխանատուները, մեր ժողովրդի զավակները, մեր կազմակերպություններն ամեն տեղ: Կնդրադառնա՞նք արդյոք, որ մենք սկսել ենք իրարից հեռանալ, խաբուսիկ երևույթներով չտարվենք, ներհայաստանյան, ներսփյուռքյան, ներկուսակցական, ներհամայնքային ճեղքերի բազմացումը սկսել է է տկարացնել մեր հավաքական հավատքը ու ջլատել մեր հավաքական վճռականությունը։ |
ԱՄՆ-ն Ռուսաստանից կպահանջի վերադարձնել Զապորոժիեի ԱԷԿ-ը և ամբողջ Խարկովի մարզը. Bloomberg
6520:33«Հայրենասեր լինելուց ավելի լինենք հայրենատեր». Արցախի թեմի առաջնորդ
10619:42«Այսօր սգո օր չէ, ցասումի, պայքարի ու վրեժի օր է». Գոհար Ասատրյան
11119:36Ռոբերտ Քոչարյանը Ծիծեռնակաբերդ էր եկել տիկնոջ, որդու և հարսի հետ (տեսանյութ)
29019:12Կիևի վրա ռուսական հարձակման զոհերի թիվն աճել է
10619:08«110 տարի այս ամսաթվի սարսափը հնարավոր չէ ջնջել». Բուլղարիայի փոխվարչապետ
12019:00Ջավախքում հազարավոր հայեր մասնակցել են ջահերով երթին (լուսանկար)
15918:54«Մենք պատրաստ ենք. նոր առաջարկները Թրամփի սեղանին են». Զելենսկի
21518:45