«Մենք աշխարհում կարող ենք բան փոխել, երբ մեր նժարը ավելի ծանրացնենք»․ Վրույր Քոչարյան
![]() 243 Հինգշաբթի, 24 ապրիլի, 2025 թ., 17:18 Ճարտարապետ Վրույր Քոչարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Եթե Թուրքիան 110 տարի կարողանումա չընդունել Ցեղասպանության փաստը, դա նշանակում է, որ աշխարհում գործող օրենքով սպանողը ու ուժեղը ավելի մեծ նժարի վրա են տեղավորված, քան թույլը ու սպանվողը։ 110 տարի անցելա ու էլի բան չի փոխվել աշխարհում։ Մենք մեր մասով կարող ենք բան փոխել միայն մի դեպքում, երբ մեր նժարը ավելի ծանրացնենք։ Իսկ էդ նժարը ծանրացնելու ամենաարդյունավետ ձևը ստեղծել ու տարածել մշակույթ, որը կդառնա համաշխարհային մշակութի մի մաս։ Հեռու չգնանք, աշխարհի համար շատ ավելի ծանր ու ողբերգական էր Փարիզի Աստվածամոր տաճարի այրվելու փաստը, քան ասենք Գազայում կամ Արցախում տեղի ունեցող պրոցեսները։ Եթե դու աշխարհին հասկանալի ու պետքական մշակույթ չես կարողանում ստեղծել, ապա քո ներկայությունը աշխարհի վրա չերևացող բնույթա կրում։ Հայաստանից դուրս մեզ քչերն են ճանաչում, եթե ճանաչում էլ են, հիմնականում ճանաչում են անհատների շնորհիվ։ Օրինակ՝ ինձ շատա հանդիպել դեպք, որ դրսում Հայերին գիտեն զուտ նրա համար, քանի որ ներկայիս սպորտում կա Հենրիխ Մխիթարյան։ Պատկերացրեք ամեն բնագավառում ունենաք տասնյակ Հենրիխ Մխիթարյաններ, լինենք աշխարհի մշակույթի մի մասը, մեր ձայնը որպես ազգ կդառնա լսելի և մեզ ոչ ոք չի համարձակվի ցեղասպանել»։ Աղբյուրը` Վրույր Քոչարյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
