«Ցեղասպանության ուրացումը բերելու է նրան, որ ուրացողներն են մոռացվելու ժողովրդի կողմից»․ Ռոբերտ Քոչարյան

«Փաստորեն, կրել ենք ծանր պարտություն պատերազմի ժամանակ, և այս իշխանությունն այդ պարտությունը անընդհատ, շարունակական մի պրոցեսի է վերածել՝ անընդհատ ինչ-որ բան զիջել, ինչ-որ բանից հրաժարվել»,- այս մասին այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
«Ուղղակի մաշեցնող մի երևույթ է մեր ժողովրդի համար։ Իսկապես շատ ծանր և մաշեցնող է: Միգուցե նաև այս ֆոնի վրա Ցեղասպանության ուրացումը շատ ավելի ծանր ընկալում է ստանում շատ-շատերի մոտ»,- նշեց Քոչարյանը՝ ընդգծելով, որ Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգի մեջ այդ հարցը ներառողը հենց ինքն է եղել, և իր պաշտոնավարման ժամանակաշրջանում ամենից շատ երկրներն են ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
ՀՀ երկրորդ նախագահի դիտարկմամբ՝ Անկախության հռչակագրից հրաժարումը և Ցեղասպանության ուրացումը բերելու է նրան, որ ուրանալու են այն մարդկանց, որոնք փորձում են դա անել. իրենք են մոռացվելու մեր ժողովրդի կողմից։

«Ինչ է լինում, երբ թշնամիդ տեսնում է, որ դու չես հարգում քո Սահմանադրությունը». Արտակ Զաքարյան
7601:12
«Քոչարյանի ու Փաշինյանի՝ նույնական լինելու մեկ օրինակ». Վարդան Հարությունյան
8900:48
«Մենք ընտրել ենք ոչ թե կողքից դիտելու, այլ պայքարելու ճանապարհը». Մարիաննա Ղահրամանյան
91Երեկ, 23:54
«Այսպիսի ընդդիմությունը նաև գործող իշխանության որակի բնութագրիչ է». Արման Մելիքյան
84Երեկ, 22:54
Մակրոնը կլինի առաջին արևմտյան առաջնորդը, որը կայցելի Շարաայի ղեկավարած Սիրիա
270Երեկ, 20:28
«Եթե արդարություն չկա, ՍԴ-ն պարզապես ինստիտուտի անուն է». Ռուբեն Մխիթարյան
110Երեկ, 17:48
«Խնդիրը մանդատ վերցնելու կամ չվերցնելու մեջ չի, այլ հիմնավորման»․ Արա Պողոսյան
119Երեկ, 16:48
«Հետայսու ինչ անի նիկոլը ձեր հանդեպ, տեղին ա»․ Արամ Գևորգյանը՝ ընդդիմությանը
126Երեկ, 16:42