Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Տավուշի սահմանագոտում էլի տարածքներ են զիջելո՞ւ»․ Ոսկան Սարգսյան

«Տավուշի սահմանագոտում էլի տարածքներ են զիջելո՞ւ»․ Ոսկան Սարգսյան
235
Ուրբաթ, 25 ապրիլի, 2025 թ., 13:30

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Տավուշի սահմանագոտում էլի տարածքներ են զիջելո՞ւ
Տավուշի սահմանագոտին պաշտպանող պայմանագրային զինծառայողները հայտնեցին, որ սահմանի այն հատվածներում, որտեղ սահմանների սահմանազատում է կատարվել, փշալար անցկացվել, ԱԱԾ սահմանապահ ծառայությունը ամուր, կահավորված հենակետեր չի սարքել, ինչպես այդ հատվածներում արել է Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը։ Պայմանագրայիններն ասացին, որ Վրաստանի հետ սահմանին սահմանապահ ծառայությունը կահավորված, ամուր հենակետեր է սարքել՝ իր տարբերություն Ադրբեջանի հետ սահմանի։ Պայմանագրային զինծառայողները մտահոգություն ունեն, որ Ադրբեջանին նոր տարածքներ են հանձնելու, այդ պատճառով նշված տեղերում ամուր, կահավորված հենակետեր չեն կառուցել»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան